l

lifestyle

ՍԻՐՈՎ ԿԻԵՎԻՑ! STREET STYLE ՖՈՏՈՇԱՐՔ ՁՄԵՌԱՅԻՆ ԿԻԵՎՈՒՄ

Ձմեռը Կիևում այնքան աշնանային էր, որքան Երևանում, ու իրականում ձմեռվա շունչ չեք գտնի մեր ֆոտոշարքում, սակայն մի քանի հետաքրքիր փաստեր Կիևի մասին անկասկած կգտնեք: Սյուզի Սեդրակյանը և Հայկ Շաբանյանը զբոսնում են Կիևի փողոցներում, խմում են ROYAL ARMENIA սուրճ և ներկայացնում են մի քանի հետաքրքիր փաստեր:

Կիևը համարվում է Աշխարհում կենսակերպի համար ամենաէժան քաղաքներից մեկը: Շվեյցարական UBS բանկը հաշվել է, Կիևում բնակվող 1 ընտանիքի ամսեկան ծախսը կազմում է 1 237 ԱՄՆ դոլար:

Կիևը բնակչության թվով Եվրոպայի 7-րդ քաղաքն է: Այստեղ բնակվում է մոտ 3 մլն մարդ:

Կիևի ամենալայն փողոցը՝ Крещатик-ն է, այն ունի 75 մետր լայնություն: Կիևում է գտնվում նաև Եվրոպայի ամենախորը մետրոկայաններից մեկը, «Арсенальная» կայանը՝ 105 մետր խորությամբ է:

Կիևը հայտնի է իր տարօրինակ ու հումորային քանդակներով: Քաղաքի տարբեր հատվածներում կգտնեք Փոքրիկ Իշխանի, Խավարում զբոսնող ոզնու, Թռչող կովի, Հսկա գորտի, Գոգոլի քթի, Սրճաղացի և նույնիսկ Վառված լուցկու չոփի քանդակները:

2016 թ-ին Կիև այցելել է 1.2 մլն մարդ: Տուրիզմի հասույթը կազմել է 10 միլիարդ գրիվեն, դա մոտավոր 3.5 միլիարդ ԱՄՆ դոլար է: 2017թ.-ի արդյունքները դեռ ներկայացված չեն:

2018 թ.-ից Կիևում կգործի օրենք, որի համաձայն 2 ամիսը լրացած տնային կենդանիները պետք է հաշվառվեն և նրանց պահելու համար պետությանը պետք է վճարվի 180 գրիվեն:

Կիևի գլխավոր հրապարակում, որը վերջին դեպքերից հետո անվանում են Եվրոմայդան, տեղադրված է "Լացի և Կռվի Պատ", որտեղ հեղաշրջման ֆոտոներն են, այն քաղաքների անվանումները, որտեղից ժամանել են երթի մասնակիցները:

Եվրոմայդանի ամենամարդաշատ ցույցին՝ դեկտեմբերի 8-ին մասնակցել է 1.5 միլիոն ուկրաինացի ակտիվիստ:

Եվրոմայդանի ընթացքում այրված Արհմիությունների շենքը պետք է վերականգնվեր 2016թ-ի Օգոստոսին, սակայն մինչ օրս այն վերականգնված չէ, իսկ շենքի երկայնքով փակցված բաների վրա գրված է “Свобода — це наша релігія”՝ Ազատությունը մեր կրոնն է:

Կիևի որոշ սրճարաններում սուրճ արդեն վաճառում են նաև թվային դրամով՝ 5000 WMG 1 բաժակ սուրճի համար: Ի դեպ, երեկ, Հյուսիսային պողոտայում նույնպես նկատեցի քաղցրավենիք ներկայացնող մի տնակ, որտեղ սուրճ կարելի էր ձեռք բերել բիթկոյինով:

 Կիևը համարվում է Եվրոպայում ամենաշատ թվով թատրոններն ունեցող քաղաքներից մեկը: Այստեղ գտնվող 24 թատրոնները կարող են տեղավորել  7 610 հանդիսատեսի:

Կիևում բնակվող 1000 անձի հարաբերությամբ օգտագործվում է 213 ավոտմեքենա: Որպեսզի պարզ լինի տարբերությունը, Նյու Յորքում այս ցուցանիշը կազմում է 209, Մոսկվայում՝ 297, Բեռլինում 317, Լոնդոնում 345:

Ամենահայտնի երգերից մեկը՝ Summertime-ը Ջորջ Գերշվինը գրել է ուկրաինական "Ой ходить сон коло вікон" օրորոցայինից ոգեշնչվելով: Գերշվինն այն լսել է Նյու Յորքում՝ Ուկրաինայի Ազգային երգչախմբի կատարմամբ: Դե Summertime-ը կարծում եմ բոլորն են լսել, իսկ "Ой ходить сон коло вікон"-ը կարող եք լսել ահա այստեղ:

Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի

Մոդելներ՝ Սյուզի Սեդրակյան, Հայկ Շաբանյան

Դիտեք հաջորդ փոստում. 15 MUST BE վայրերը Կիևում, որոնք մենք բացահայտել ենք ROYAL ARMENIA սուրճի հետ միասին:

 

______________

back-top