Նիշային բույրերի աշխարհում KILIAN-ը դարերի պատմություն չունի, սակայն բրենդի բույրերն իսկական հեղաշրջում են իրագործել պարֆյումերիայի ոլորտում: Կարճ ժամանակահատվածում KILIAN-ը ձեռք բերեց հավատարիմ հետևորդների մեծ բանակ, ինչպես կանանց այնպես էլ տղամարդկանց շրջանում: Հայաստանում ևս այս ապրանքանիշն արդեն տարիներ շարունակ ասոցացվում է լյուքս դասի, բարձրակարգ ապրելաոճի և ճաշակի հետ: Բրենդի հիմնադիրը Կիլիան Հենեսսին է, ով հանրահայտ Հենեսսի գերդաստանի կրտսեր անդամն է: Ի տարբերություն հայտնի պապիկի՝ Մորիս Հենեսսիի, Կիլիանը որոշեց ոչ թե շարունակել կոնյակի արտադրության ընտանեկան հաջող բիզնեսը, այլև գործի դնել իր երևակայությունը պարֆյումերիայի աշխարհում: KILIAN բրենդը հիմնադրվեց 2007թ-ին: Շնորհիվ նրբագեղ սրվակի և չկրկնվող բույրերի ձևաչափի, այսօր այն համարվում է նիշային բույրերի ամենահայտնի օրինակներից մեկը: HERMITAGE-ը պաշտոնապես Հայաստանում ներկայացնելով ապրանքանիշը, կազմակերպել էր փակ երեկո՝ բրենդի 10-ամյակին նվիրված, որին ներկա էին նաև ընկերության ներկայացուցիչներ Սելին Սալաբը և Մարժոլեն Վելկոմը: Միջոցառումը վարում էր Լուսինե Բադալյանը: Հիանալի երաժշտության համար շնորհակալություն Աղվան Պապոյանին և նրա բենդին: