l

lifestyle

10 ֆիլմ, որոնք պետք է դիտել այս ամսին ԿինոՊարկում

Կինոթատրոն այցելելը Երևանում ժամանցի անցկացման լավագույն տարբերակներից է. թանկ չէ և հետաքրքիր է բոլոր տարիքի անձանց: Մեր թիմը բաց չի թողնում գրեթե ոչ մի պրեմիերա երևանյան բոլոր կինոթատրոններում, ու ֆեյսբուքյան էջում ներկայացնում է ֆիլմերը, սրահները, ակցիաները...Այս ամսին մենք ներկայացնում ենք այն 10 նոր ֆիլմերը, որոնք կցուցադրվեն ԿինոՊարկ կինոթատրոնում Ապրիլ ամսին, իսկ մեր ուղեցույցը ձեզ կհուշի, թե դրանցից որոնք պետք է պարտադիր դիտել:

  • Կամո Թովմասյան

Ֆիլմերի անվանումներն օրիգինալ տարբերակով եմ ներկայացնում, որպեսզի համացանցում ֆիլմի մասին ավելի շատ ինֆորմացիա փնտրելն ավելի դյուրին լինի:

Քանի որ Ես սիրում եմ Փարիզը, ինձ համար ամենասպասված պրեմիերան ֆրանսիական DANS LA BRUME ֆանտաստիկ թրիլլերն է Ռոմեն Դյուրիսի և Օլգա Կուրիլենկոյի մասնակցությամբ: Երկրաշարժի արդյունքում Փարիզն ընկղմվում է հողմի մեջ: Մարդիկ փորձում են փրկվել բարձրանալով շենքերի տանիքների վրա ու գոյատևել առանց համացանցի, ջրի և սննդի: Թրեյլերը խոստումնալից է, դիտեք ինքներդ:

___________

Պոտենցիալ բլոկբաստեր Դուեյն Ջոնսից: Ինչ ենք մենք ակնկալում Դուեյն Ջոնսի մասնակցությամբ ֆիլմերից? Էքշն, հսկա կենդանիներ, գոռոցներ, վիզուալ էֆֆեկտներ և հեփի-էնդ, ու սցենարն էլ իրականում այդքան էական չէ:  RAMPAGE-ը կարծում եմ պետք է դիտել 3D տարբերակով:

_______

Իհարկե այս ամսին շատ են նաև սարսափ և միստիկա ժանրի ֆիլմերը, որոնցից A Quiet Place-ը կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի: Էմիլի Բլանտի հերոսուհին ամուսնու հետ փորձում է երեխաների հետ փախնել քաղաքից, որտեղ ոչ երկրային էակները հետևում են նրանց:

_______

Բոլոր նրանք, ովքեր կարոտել են Բրյուս Ուիլիսի ֆիրմային ժպիտը թրիլլերներում կհավանեն DEATH WISH ֆիլմը: Ի սկզբանե ֆիլմի գլխավոր հերոսին պետք է մարմնավորեր Սիլվեսթր Ստալոնեն, սակայն սցենարային տարաձայնությունների պատճառով Ստալոնեն հրաժարվել է ֆիլմից: Նախագծում եղել են նաև Ռասսել Քրոուն, Լիամ Նիսոնը, Բրեդ Փիթը, բայց, ի վերջո դերը վստահվել է հենց Ուիլիսին: Սցենարի հիմքում 1974թ.-ին թողարկված ՄԱՀՎԱՆ ԾԱՐԱՎԸ գիրքն է, ճիշտ է գրքում իրադարձությունները ծավալվում են Նյու յորքում, իսկ ֆիլմում՝ Չիկագոյում:

_________

NARCOS սերիալի ռեժիսոր Ժոզե Պադիլյան նկարել է նոր թրիլլեր Ռոզամունդ Փայկի մասնակցությամբ: ENTEBBE-ն ներկայացնում է իրական դեպքեր, որոնք ծավալվել են Ուգանդայի Էնտեբե քաղաքում 1976 թ.-ին: Թել-Ավիվ/Փարիզ չվերթի ընթացքում ինքնաթիռում հայտնվում են տերորիստներ և պահանջում վայրեջք կատարել Էնտեբեյում...Շատ եմ սիրում այս ժանրի ֆիլմերը, հենց որոնք ինքնաթիռների հետ կապ ունեն, քանի որ ինքս էլ հաճախ եմ ճանապարհորդում: Կարծում եմ պետք է անպայման դիտել:

______

GRINGO-ն աֆյորաների սիրահարներին դուր կգա, այստեղ կան փողեր, բարձրահասակ շիկահերներ այն էլ Շարլիզ Թերոնի մարմնավորմամբ, հումար և իհարկե սեր: Դասական հոլիվուդյան բանաձև, որը դժվար թե սուպերտպավորիչ լինի, սակայն փոփկորնով ու կոլայով 111 րոպեն արագ կանցնեն կինոթատրոնում:

__________

Վերջին անգամ Մարիա Մագթաղենացու կերպարը մեզ մոտ տպավորվել է Մոնիկա Բելուչիի տեսքով, իսկ այս ամսին մենք պետք է գնահատենք արդեն Ռունի Մարայի խաղը Mary Magdalene դրամայում, որն արդեն ամբողջությամբ նվիրված է պատմության ամենահակասական և ազդեցիկ կերպարներից մեկին: Հիսուսի դերը վստահվել է ոչ պակաս սիրված Խոակին Ֆենիքսին: Ժանրի սիրահարները կարծում եմ բաց չեն թողնի բիբլիական այս դրաման:

_________

Անկեղծ կասեմ, որ TAXI-ներից ոչ մեկը չեմ դիտել, չնայած, սիրում եմ ֆրանսիական կոմեդիաներ: TAXI 5-ը նկարել է Ֆրանկ Գաստամբիդը, ինքն էլ խաղում է գլխավոր դերում, ասեմ ավելին՝ սցենարն էլ է նա գրել: Պրոդյուսերի դերում կրկին Լյուկ Բեսսոնն է, ու կարծում եմ, հենց նա կլինի ֆիլմի այցելության գլխավոր պատճառը:

________

ԱՎԱՏԱՐ-ի աստղ Սեմ Ուորտինգտոնը նկարահանվել է նոր՝ TITAN ֆանտաստիկ ֆիլմում, որը Ապրիլի ամենասպասված պրեմիերաներից է: Գերմարդու նոր կերպար տիեզերական փորձարկության սխալ հանգուցալուծման արդյունքում: Հոմոսապիենսի և այլմոլորակայինների գեների համադրության արդյունքում զինվոր Րիկը դառնում է գերբնական ուժի տիրապետող անհասկանալի կերպար:

_________

Եվ վերջում՝ Winchester: The House that Ghosts Built, ևս մեկ սարսափ-ֆիլմ, որը կարծում եմ նույնպես հետաքրքիր կլինի: Հելեն Միրենը մարմնավորում է Սառա Վինչեսթերին, ով իր ընտանիքից ժառանգել է բարդ ճարտարապետական կառույց և հիմա պայքարում է անհասկանալի տեսիլքների դեմ:

Ահա տասնյակ պրեմիերաներից այն 10 ֆիլմերը, որոնք ես առանձնացրել էի Ապրիլ ամսին Երևան Մոլում գործող ԿԻՆՈՊԱՐԿ կինոթատրոնում դիտելու համար:

 

back-top