l

lifestyle

KEVIN MURPHY աշխարհահռչակ մազերի խնամքի պարագաները պաշտոնապես Հայաստանում են!

Turning Heads ընկերությունը, որը շուտով կներկայանա իր բյութի-ստուդիայով Ա.Սպենդարիան 13 հասցեում, Ապրիլի 22-ին Մեցցո ակումբում կազմակերպել է փակ երեկո: Բյութի ոլորտի լավագույն հայ մասանագետները հրավիրված են KEVIN MURPHY աշխարհահռչակ մազերի խնամքի պարագաների շնորհանդեսին: Ավստրալիական հանրահայտ ապրանքանիշն այսուհետ պաշտոնապես կներկայացվի նաև Հայաստանում: Ով է Քևին Մրֆին և ինչ է մեզ հայտնի KEVIN MURPHY ապրանքանիշի մասին.. կարդացեք մեր հատուկ փոստը:

  • 13 A. Spendiryan,077-729491, www.turningheads.am
  • Kamo Tovmasyan

"Թրնինգ Հեդս" ըներությունը ներկայացնում է KEVIN MURPHY աշխարհահռչակ մազերի խնամքի պարագաները, որոնք ստեղծվել են Ավստրալիայում: Այն ունի մի ամբողջ արտադրական շարք, որը ներառում է մազերի խնամքի, գույնի և բուժիչ միջոցներ: Քևին Մրֆիի արտադրանքը նախատեսված է մատուցելու արտաքին տեսք, ուժ և երկարակեցություն: Ընկերությունը պաշտոնապես կներկայացնի արտադրական շաքը Երևանում ապրիլի 22-ին:

Դիտեք ապրանքանիշի մասին պատմող այս տեսաֆիլմը, որտեղ ներկայացված է ոճաբան Քևին Մրֆիի ստեղծագործական ուղին և KEVIN MURPHY բրենդի գործունեությունը:

Քևին Մրֆիին աշխարհի ամենահեղինակավոր ոճաբաններից է: Ծնվել է Քևինը Ավստրալիայի Մելբուրն քաղաքում, վարսահարդարական դասընթացներն ընդունել է հանրահայտ Vidal Sassoon-ից, ավելի քան 2 տասնամյակ հանդիսանում է համաշխարհային ֆեշնի ամենասիրված դեմքերից մեկը:

Vogue ամսագիրը Քևին Մրֆիին համարել է ֆեշն ինդուստրիայի ամենաազդեցիկ ոճաբաններից մեկը, համարելով նրան “beach hair” ոճի հիմնադիր:

Vogue, Harper's Bazaar, Sports Illustrated, Marie Claire, Vanity Fair, InStyle, Rush, GQ..բոլոր հեղինակավոր ֆեշն ամագրերը պարբերաբար համագործակցում են KEVIN MURPHY ապրանքանիշի հետ, իսկ նկարահանումների ընթացքում ոճաբանը համագործակցել է այնպիսի լեգենդար լուսանկարիչների հետ ինչպիսիք են Պատրիկ Դեմարշելիերը և Ռիչարդ Բեյլին:

Ինչպես արդեն նշեցի բրենդն ունի արտադրական ամբողջական շարք, որը ներառում է մազերի խնամքի, գույնի և բուժիչ միջոցներ: Շամպույներ, կոնդիցիոներներ, բուժիչ մեթոդներ: Գլխավոր այցեքարտերից է այսպես ասած Ծովափի լուքը, որը հաղորդում է թաց էֆեկտ:

Քևին Մրֆին նաև մեծ գործունեություն է ծավալել կինոինդուստրիայում: Հենց նա է Բազ Լուրմանի հանրահայտ ՄՈՒԼԵՆ ՌՈՒԺ ֆիլմի դերասանական կազմի գլխավոր ոճաբանը, իսկ տարիների ընթացքում աշխատել է այնպիսի աստղերի հետ ինչպիսիք են Քեյթ Բլանշեթը, Նաոմի Ուոթսը, Քայլի Մինոուգը, Էնրիկե Իգլեսիասը, Հայդի Կլումը և Միռանդա Քերը:

Ապրիլի 25-ին դիտեք ԿամոԲլոգում ապրանքանիշի շնորհանդեսը:

back-top