l

lifestyle

Նոյեմբերի 2! KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2018

Նոյեմբերի 2-ին The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցում տեղի կունենա ամենամյա KAMOBLOG NIGHT LIFE AWARDS մրցանակաբաշխությունը, որը ներկայացնում է ժամանցային կյանքի տարվա ամփոփումը: Փակ միջոցառման ընթացքում կներկայացվեն 2018 թ.-ի նոր ժամանցավայրերը, միջոցառումները և անձինք: Երեկոն վարում է Լուսինե Թովմասյանը, ով և նկարահանվել է մրցանակաբաշխության այս տարվա գովազդային շարքում: Միջոցառման գործընկերներ՝ ADJARABET.AM, ROYAL ARMENIA և ABSOLUT: Մանրամասները՝ մեր փոստում:

Արդեն չորրորդ անգամ մենք ամփոփում ենք մեր աշխատանքային տարին և ներկայացնում տարվա ամենաշատ դիտված, հետաքրքրություն ներկայացնող, հաջողված միջոցառումները, շնորհանդեսները, անձանց: Ողջ տարվա ընթացքում նկարահանելով և ներկայացնելով երևանյան և արտերկրի լավագույն միջոցառումների զգալի մասը, տարեվերջին մենք հաշվի ենք առնում բոլոր լուսաբանումների դիտելիության քանակը www.kamoblog.tv կայքում, ֆեյսբուքյան և ինստագրամյան մեր էջերում, որոնք չափազանց ակտիվ են, և գումարում տվյալներին ԱրմՆյուզ հեռուստաընկերության ԿամոԲլոգ նախագծի դիտելիության քանակը: Այսպիսով առանձնացնում ենք ամենաշատ դիտում, share, reach գրանցած փոստերը և հանձնում լավագույններին մեր մրցանակները: 2018 թ.-ի Հոկտեմբերի 1-ի դրությամբ մենք նկարահանել ենք 378 միջոցառումներ՝ շնորհանդեսներ, բացումներ, ցուցահանդեսներ, փարթիներ: մեր մրցանականերն իրական ֆոտոխցիկներ են, որոնք կստանան 22 գործընկերներ:

Մրցանակաբաշխությունն այս տարի տեղի կունենա նորաբաց ու շքեղ The Alexander, a Luxury Collection Hotel, Yerevan հյուրանոցում: Միջոցառումը փակ է, տոմսեր չեն վաճառվում: Հրավիրված են 200 գործընկերներ: Մրցանակակիրներին կհայտարարի Miss Armenia 2003, Vice Miss Europe 2005 Լուսինե Թովմասյանը: Երեկոյի ընթացքում կնվագեն GUEVO-ն, Candy Floss-ը, սպասվում են Սրբուհի Սարգսյանի և Աղվան Պապոյանի լայվ կատարումները: Հյուրերին սպասվում է կոկտեյլային հյուրասիրություն Absolut-ից, հատուկ լաունջ-հատվածներ Royal Armenia-ից, Adjarabet.am-ից և Iqos-ից: Dress Code-ն է կոկտեյլային՝ կանանց համար /ցանկալի է արծաթագույն/, իսկ տղամարդկանց դեպքում՝ vow-tie կամ պարզապես փողկապ: Միջոցառման լուսաբանումը կդիտեք ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում և մեր կայքում նոյեմբերի 5-ին:

Ինչպես նկատեցիք Լուսինե Թովմասյանն առաջին անգամ է ներկայանում շիկահեր: Այս կերպարն իհարկե միայն գովազդային շարքի համար էր, որը նկարահանել է լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանը: Ոճը՝ Վահան Խաչատրյանի: Դիմահարդարումը՝ Make-Up Studio, հատուկ շնորհակալություն Diana Adamyan Hair Loft-ին վարսերի համար: 

back-top