l

lifestyle

ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրի վերաբացումը

Արդեն 4 տարի գործող ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրն ընդլայնել է իր ծառայությունները, սրահները և հրավիրել էր գործընկերներին գնահատելու նոր ԿՈՎԿԱՍ համալիրը: Ամենամեծ անակնկալը հյուրերի համար նոր, բացօթյա լողավազանն էր, որի շուրջ և տեղի ունեցավ միջոցառումը: Նոր համարներ, ՍՊԱ կենտրոն, նոր կոնֆերանս սրահներ, ՌՈՒԲԻՆՅԱՆՑ նոր ռեստորանային սրահ և ինչպես արդեն նշեցի, բացօթյա շքեղ լողավազան: ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրի վերաբացման ընթացքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Երբ 2014թ.-ին մենք ներկա էինք ԿՈՎԿԱՍ բուտիկ-հյուրանոցի բացմանը, այստեղ գործում էին 46 համարներ, ռեստորանային սրահները և բացօթյա, բայց փոքր լողավազանը: Այժմ հյուրանոցը համալրվել է ևս 26 համարներով, բացօթյա շքեղ լողավազանով, փակ լողավազանով, ՍՊԱ կենտրոնով, որտեղ գործում են համամ, սաունա՝ պատրաստված կանադական բարձրակարգ փայտից: 4 տարբեր մեծության կոնֆերանս սրահներ, նոր ՌՈՒԲԻՆՅԱՆՑ ռեստորանային սրահ...կարելի է ասել, մենք ներկա էինք նոր՝ էլ ավելի մեծ ու գեղեցիկ ԿՈՎԿԱՍ հյուրանոցային համալիրի վերաբացմանը, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեզ:

Միջոցառման ընթացքում 53 հաջողակ հյուրեր շահեցին լողավազանի ամենօրյա, ամսական, 6-ամսյա և տարեկան այցելության հրավերներ: Բոլորին սպասվում էր համեղ հյուրասիրություն, հյուրանոցային տուր-ծրագիր և օրիգինալ երաժշտական ծրագիր, որը ներկայացնում էին Հայկ Կարապետյանը, Արման Փահլևանյանը, Բագրատ Տերտերյանը: 

Աշտարակի խճուղի

060-50 11 77

www.caucasus.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top