l

lifestyle

ԿՈՒԺ ռեստորանի բացումը Կոմիտաս 16 հասցեում

Կոմիտաս 16 հասցեում հենց Մարտի 8-ին բացվեց ԿՈՒԺ ընտանեկան ռեստորանը, որը հրավիրում է բոլորին անցկացնելու լավ երեկո, փորձելու համեղ ուտեստներ և նշելու տարբեր տարեդարձներ: Դեռ 90-ականներից այստեղ գործող Gold Star ռեստորանը, վստահ եմ, շատերին է հայտնի: Ամբողջությամբ փոխելով ինտերիերը, խոհանոցը և ձևաչափը՝ ԿՈՒԺ ռեստորանն արդեն ներկայանում է արդիական մթնոլորտով և նոր ձեռագրով: Բացման շնորհանդեսը և հյուրերը՝ մեր հատուկ փոստում:

  • Կամո Թովմասյան

ԿՈՒԺ ռեստորանում գործում են երկու հիմնական սրահներ, նաև 3 առանձնասրահներ: Կովկասյան, եվրոպական և ֆյուժն խոհանոցն առաջարկում է ուտեստների և աղանդների բազմազանություն՝ բարձր սպասարկման և հաճելի մթնոլորտի ներքո: Ռեստորանը գործում է մինչ կեսգիշեր, եթե միանաք ֆեյսբուքյան էջին, ապա կտեղեկանաք ժամանակ առ ժամանակ այստեղ կազմակերպվող համերգային երեկոների մասին: Բացման շնորհանդեսի հյուրերին սպասվում էր հաճելի երաժշտություն ԱԲՍՈԼՅՈՒՏ բենդի կողմից, հյուրասիրություն ԱՆԴԱԿՈ ընկերության կողմից և համեղ տորթ ՆՈՐ ԶՈՎՔ ընկերության կողմից:

Կոմիտաս 16

(010) 274 441

FACEBOOK

back-top