l

lifestyle

LAURA ASHLEY HOME սրահի չորրորդ տարեդարձը և հյուրերը

Ինչպես ամեն տարվա դեկտեմբերին, այս տարի ևս Մոսկովյան 28 հասցեում գործող LAURA ASHLEY HOME-ն իր գործընկերների, մշտական ու նոր հաճախորդների հետ նշում է սրահի տարեդարձը՝ այս տարի 4-ամյակը: Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի անգլիական թեյըմպության արարողության փոխարեն այս անգամ հյուրերին սպասվում էր տաք գինու՝ գլինտվեյնի թյուրասիրություն, թեմատիկ երաժշտություն, խաղարկություն և նոր տեսականու ներկայացում: Ի դեպ՝ սրահում արդեն գործում են նախատոնական զեղչեր, նոր տեսականու համար մինչև 30%, ամբողջ տեսականու համար ինչև 40 %: Սիրով ներկայացնում ենք ձեզ սրահի չորրորդ տարեդարձի ֆոտո/վիդեո շարքը:

Ճանաչելի նախշազարդերով վարագույներից մինչ յուրօրինակ կահույք, ջահեր, պաստառներ, տարբեր աքսեսուարներ և առանձին մանկական սրահ երիտասարդ մայրիկների համար: Բոլոր հյուրերն այսօր միաձայն պնդում էին, որ սրահը դարձել է ոչ միայն իրենց սիրված ժամանցավայրը գնումներ կատարելու համար, այլև Նրանք այստեղ գալիս են պարզապես թեյելու կամ սրճելու համար, այնքան մտերմիկ է մթնոլորտը:

61 տարվա պատմություն ունեցող բրիտանական LAURA ASHLEY բրենդը սիրված է Բրիտանիայի թագուհուց մինչ պարզապես ամերիկյան տնտեսուհիների կողմից: LAURA ASHLEY HOME-ում կարելի է դիզայներների օգնությամբ կահավորել և նույն նախշային լուծմամբ ձևավորել ողջ բնակարանը: Բրիտանուհի Լորա Էշլին չունենալով համապատասխան կրթություն իր դիզայներական մտքերը քաղել է գրադարաններում և պատկերասրահներում, դառնալով “Բրիտանական երազանքի” մարմնացումը: Նա այն եզակի դիզայներներից է, ով ոչ թե պարզապես ստեղծել է նորաձևություն, այլ գունագեղ պրինտերի ձևավորմամբ ձեռք է բերել ճանաչելի ձեռագիր և ողջ աշխարհում համարվում է էլեգանտության և բրիտանական նրբաճաշակության օրինակ:

Մոսկովյան 28

(010) 58 63 46

www.lauraashley.am

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top