ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՈԲԻԼ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ի հիմնադիրները Կարեն և Արթուր Խաչատրյաններն են: Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2005թ.-ից՝ ներկայացնելով գերմանական SONAX ապրանքանիշը: Տարիների ընթացքում ըկերությունը ընդլայնեց գործունեությունը և այսօր այն ներկայացնում է երկու տասնյակից ավել միջազգային բրենդեր, ինչպես նաև սեփական արտադրությունը: Ժամանակն էր ներկայացնել արդեն նման նորարար ավտոլվացման կենտրոն: Իրականում վերջին տարիներին ընկերությունն արդեն շահարկում էր Զաքյան 6 հասցեում գտնվող ավտոլվացման կետը, սակայն հիմա, արդեն Լեո 1 հասցեում ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՈԲԻԼ ՍԵՐՎԻՍ ՍՊԸ-ն ներկայացնում է գերժամանակակից նոր ավտոլվացման և սպասարկման կենտրոն՝ ԼԵՈ 1:
ԼԵՈ 1-ը աչքի է ընկնում տեխնիկական հագեցվածությամբ: Ավտոլվացման և սպասարկման ողջ ընթացքը կատարվում է ավտոմատացմամբ, աշխատողները չեն որոշում չափաբաժինները և բաղադրիչները, ամեն ինչ կատարվում է ավտոմատաբար: Օգտագործվում են միայն եվրոպական արտադրության նյութեր, ինչպես նաև ընկերության սեփական արտադրած նյութերը, որոնք այստեղ արտադրվում են իտալական հայտնի EKOKEMIKA ընկերության հետ համատեղ:
Ավտոլվացում, լաքապատ մակերեսների հղկում, փայլեցում, վաքսապատում և կերամիկապատում, քիմմաքրման աշխատանքներ, անվահեծերի մաքրում, շարժիչի լվացում, ապակիների փայլեցում, այսպիսով կատարվում է ցանկացած աշխատանք, այն էլ բարձրակարգ սպասարկմամբ: Արդեն հաջորդ տարի պլանավորվում է նաև սկսել մեքենաների կաշեպատ մակերեսների վերանորոգման ծառայություն, ինչպիսին դեռևս չկա Հայաստանում: Արդեն իսկ ձեռք է բերված պայմանավորվածություն եվրոպական հեղինակավոր ընկերություններից մեկի հետ, որոնց մասնագետները կանցկացնեն թրեյնինգներ ԼԵՈ 1-ի մասնագետների համար:
Միառժամանակ ընդունվում է երեք մեքենայի ամրագրում թաց գործերի համար և ևս մեկ ամրագրում կարող է ընդունվել Detailing կենտրոնում: Եթե շտապում եք՝ նախապես ամրագրեք ձեր ցանկացած ծառայությունը 099-42 55 65 հեռախոսահամարով, իսկ եթե չեք շտապում կարող եք մեքենան թողնել այստեղ գտնվող ավտոկայանատեղիում, նույնիսկ ողջ գիշեր: Աշխատանքային ժամերն են առավոտյան 09.00-ից մինչ 20.00-ն, սակայն անհրաժեշտության դեպքում կարելի է պայմանավորվել:
Նույն հարկում գործում է նորաոճ Detailing Center-ը, որտեղ արդեն կատարվում են ավելի բարդ աշխատանքներ: Ապակիների, լուսարձակների, թափքի փայլեցում, վաքսապատում և կերամիկապատում: Ինչպես նկատեցիք այստեղ ևս աշխատում են բացառապես բարձրակարգ նյութերով:
Գործում է նաև սպասասրահ, որտեղ կարող եք էկրաններով հետևել, թե ինչպես է սպասարկվում ձեր մեքենան, օգտվել անվճար WiFi-ից, սուրճ կամ այլ ըմպելիքներ ըմպել և պարզապես հանգստանալ: