l

lifestyle

Գնումների նոր ձևաչափ ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ նոր սրահում

Հրաչյա Քոչար 35/1 հասցեում գործող եռահարկ խանութ-սրահն արդեն 7 տարվա պատմություն ունեցող ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ ընկերության նոր սրահն է նոր հասցեում, որտեղ ներկայացված է եվրոպական առաջատար ընկերությունների կողմից արտադրված լոգասենյակի կահույք, կերամիկական սալիկներ, սանիտարական կերամիկա, ծորակներ, ցնցուղներ, լոգախցիկներ, աքսեսուարներ, ներկեր և ներկանյութեր: Մենք այցելեցինք նոր սրահ՝ անձամբ գնահատելու սրահում ներկայացված տեսականին, ծանոթանալու սպասարկման որակին և ձեզ ներկայացնելու նոր սրահն իր նոր ձևափաչով:

  • Հրաչյա Քոչար 35/1, 010-27 87 87,www.lia-ceramics.am

Հրաչյա Քոչար 35/1

010-27 87 87

www.lia-ceramics.am

Facebook/LiaCeramics

Instagram/liaceramicsofficial

Ինչպես նշեցի, ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ խանութ-սրահների ցանցն ունի արդեն 7 տարվա պատմություն, ընկերությունը հիմնադրվել է 2010թ.-ին: Այն կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, սանտեխնիկայի և աքսեսուարների ներկրմամբ և վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է Հայաստանում: Նոր՝ Հրաչյա Քոչար 35/1 հասցեում գտնվող սրահում ներկայացված տեսականին տարբեր նախասիրությունների սպառողի համար է: Ակտիվ ու տաք գույներ, դասական և ավանգարդային ոճ, ստանդարտ ընդունված ձևերից ու գույներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա` հասանելի բոլորին և նույնիսկ ամենաքմմահաճ հաճախորդներին:

Եռահարկ սրահում ներկայացված են եվրոպական բրենդային կերամիկական սալիկներ, կահույք, սանիտարական կերամիկա, ծորակներ, ցնցուղներ, լոգախցիկներ, աքսեսուարներ, ներկեր և նյութեր: Տեսականին բազմաոճ է, ընդարձակ սրահը թույլ է տալիս գնումներն ավելի հետաքրքիր դարձնել, ճիշտ կողմնորոշվել, հենց տեղում մասնագետի հետ համադրել տարբերակները:

Նոր սրահի առանձնահատկություններից է ճիշտ ոճային դասակարգումը, արդեն իսկ պատրաստ տարբերակներով անկյունները, որոնք էլ ավելի դյուրին ու հաճելի են դարձնում գնումները, նաև օգնում են արագ կողմնորոշվել: Շատ կարևոր է ընդգծել, որ այստեղ դիզայների հետ միասին դուք կարող եք ընտրել, ձևավորել, արդեն իսկ կազմել ձեր երևակայության վիզուալ տարբերակը, որն անվճար հավելում է ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ սրահի կողմից: Նրանք, ովքեր նախընտրում են  սպասարկման բարձր որակ, մատչելի գներ, արագ, գնումներ ճկուն զեղչային համակարգով անկասկած գոհ կմնան սրահի մասնագետների և սպասարկող անձնակազմի հետ շփումից: Առաքումն անվճար է, ևս մեկ անգամ նշեմ, որ դիզայներական աշխատանքը ևս: ԼԻԱ ԿԵՐԱՄԻՔՍ ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք կերամիկա արտադրող ընկերությունների հետ, ինչի արդյունքում դուք հնարավորություն ունեք ձեռք բերել աշխարհահռչակ բրենդերի ապրանքանիշերը անմիջապես արտադրողից: Սրահը գործում է առավոտյան 10:00-19:00-ը, առաջարկում եմ այցելել շատ հագեցած կայքը, նաև մշտապես թարմեցվող ֆեյսբուքյան և ինստագրամի էջերը, որտեղ կգտնեք ավելի շատ տեսականի, նոր ակցիաներ, առաջարկներ և ավելի արագ կկողմնորոշվեք ընտրության հարցում:

 

 

 

 

 

back-top