l

lifestyle

Հայտնի դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը ներկայացնում է իր LIFE CAFE-ն Հանրապետության 82 հասցեում

Դիտել եք չէ Մալախովի այն ծրագիրը, որտեղ հայտնի դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը պատմում է, թե ինչպես է կորցրել 55 կգ և ինչպես է սկսել զբաղվել առողջ սննդի պրոպագանդմամբ: Հանրապետության 82 հասցեում Լիլիթը բացել է իր LIFE CAFE-ն, նախ իր հաճախորդների հետ ավելի հարմար շփվելու, ապա իր առաջարկած սնունդը բոլոր ցանկացողներին առաջարկելու համար: Բացման շնորհանդեսին Լիլիթ Ներկայացրեց նաև LB բջջային նոր հավելվածը, որը դառնալու է ձեր ճիշտ սննդակարգի ուղեցույցը: Բոլոր մանրամասները՝ ԿամոԲլոգում:

Լիլիթ և Ալեքսանդր Բաբասյան աստղային զույգին, վստահ եմ, հաճախ եք հանդիպել տարբեր միջոցառումների ընթացքում: Ես ինքս էլ չգիտեի, որ հայտնի ամուսնու թիկունքում ոչ պակաս հայտնի և ահռելի մեծ պահանջարկ ունեցող Լիլիթն է, ով որպես դիետոլոգ, ունի արդեն իր այցելուների մեծ բանակը, հասցրել է գրել իր հեղինակային գիրքը, կիսվել է իր կյանքի փորձով Մալախովի Прямой эфир հեռուստածրագրում և հիմա էլ հրավիրում է մեզ իր LIFE CAFE-ն: Բոլոր նրանք, ովքեր համագործակցում են Լիլիթ հետ, միաձայն պնդում են, որ Լիլիթի առաջարկած սնունդը համեղ է, հագեցնող և առողջարար: Լիլիթը զբաղվում է դիետաների ծրագրավորմամբ և կարող եք ամրագրել նրա ծառայությունները անհատականորեն, կամ կարող եք այցելել LIFE CAFE, որտեղ ձեզ խորհուրդ կտան, թե ինչ կարող եք ընտրել մենյուից: 

Հատուկ պիցցաներ, բուրգերներ, լահմաջո և իհարկե դեսերտներ: Ամբողջ մենյուն ստեղծված է ակտիվացված ածուխի հիմքով, ինչը թույլ է տալիս և հագենալ, և հետևել կազմվածքին: Այսպես ասած Սև պիցցան ու լահմաջոն իրականում շատ համեղ է, ինքս եմ փորձել արդեն մի քանի անգամ: Ասեմ նաև, որ շատ հագեցնող է, համենային դեպս արդեն երրորդ անգամ այցելում եմ ու հերթը դեսերտին չի հասնում, այնքան եմ տարվում տաք ուտեստներով: Սրճարանը զուտ առողջ ապրելակերպի հետևորդների համար չէ, չէ որ մենք հաճախ լինում ենք ընկերական խմբով ու պարտադիր չէ, որ բոլորը հաշվեն կալորիաները: Կոկտեյլներ, նարգիլե, նույնիսկ համեղ ու թարմ պաղպաղակ կարող եք այստեղ փորձել: Առաջին հարկում գործում է նաև փոքր առանձնասրահը, որտեղ մոտ 10 ընկերներով կարող եք նշել փոքր ծննդյան տոներ կամ պարզապես հանգիստ նարգիլե վայելել: Բացօթյա հատվածը հատկապես ամառվա շրջանում շատ հարմար է, այն հենց Սայաթ-Նովա/ Հանրապետություն/Խանջյան փողոցների հատման ռիթմի մեջ է պահում, իսկ փակ սրահում հատկապես հիմա շատ զով է ու կարելի է պաշտպանվել դրսի տապից:

Ներկայացնեմ նաև նոր LB / Diet Tracker բջջային հավելվածը, որն արդեն կարող եք ներբեռնել iOS համակարգով, այն կարող է դառնալ ձեր առողջ ապրելակերպի ուղեցույցը, կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարել, հետևել Լիլիթի խորհուրդներին, և հետևել նաև ինքներդ ձեզ, չէ որ երբեմն մեզ իրոք հարկավոր է առիթ՝ պարզապես չափավոր սնվելու համար: Եթե Apple-ի օգտատեր եք, ներբեռնեք ծրագիրն ահա այստեղից

iOS/ DIETTRACKER 

Լիլթի այցելուները և ընկերները եկել էին շնորհավորելու նրան: Հյուրերի թվում էին Հայկոն և Անահիտ Սիմոնյանը (ի դեպ հենց Անահիտի զգեստն էր կրում Լիլիթը բացման շնորհանդեսին), Գագա և Նաիրա Ամատունիները, Ժաննա Բուտուլյանը, դե դերասան Ալեքսանդր Բաբասյանը ոչ թե աստղային հյուրի, այլ տանտիրոջ կարգավիճակում էր այսօր: Այցելեք LIFE CAFE, փորձեք ու համոզվեք, որ մենյուն իրոք տարբերվող է ու հաստատ կհետաքրքրի ձեզ, եթե նույնիսկ չունեք խնդիր ձեր քաշի հետ: Ներբեռնեք LB հավելվածը և հետևեք LIFE CAFE-ի սոց էջերին:

 LIFE CAFE

Հանրապետության 82

094-140 441

011-730 730

Facebook/LifeCafe

Instagram/LifeCafe

back-top