l

lifestyle

Բարի Գալուստ Էջմիածին! LIFE STYLE ընդլայնված սրահի բացումը Մաշտոց 18/13 հասցեում

Էջմիածնի հենց կենտրոնում՝ Մաշտոց 18/13 հասցեում արդեն 5 տարի գործող LIFE STYLE սրահը տեղացիների և հյուրերի կողմից մեծ պահանջարկ ունենալու արդյունքում ներկայացնում է կանացի հագուստի և աքսեսուարների տեսականին արդեն նաև երկրորդ հարկի ընդարձակ և գեղեցիկ սրահում: Նոր սրահի բացման առիթով մենք ևս Էջմիածին քաղաք էինք գնացել՝ ներկայացնելու ձեզ նոր LIFE STYLE սրահը:

Տարբեր տարիքի և ոճի աղջիկների և կանանց համար հագուստ, կոշիկ, աքսեսուարներ ներկայացնող LIFE STYLE սրահն արդեն 5 տարի Էջմիածինցիների և քաղաք ժամանած հյուրերի կողմից ամենասիրված սրահն է: Ամենօրյա հագուստ, երեկոյան շքեղ զգեստներ, ներքնազգեստ, նորաոճ կոշիկների մեծ տեսականի...պահանջարկն այնքան մեծ էր, որ LIFE STYLE սրահը ձեռնամուխ եղավ արդեն երկրորդ հարկում նոր սրահի ավելացմանը, որի բացման միջոցառմանը մենք ևս հրավիրված էինք: Ի դեպ, հարևանությամբ նաև գործում է LIFE STYLE MAN սրահ/ատելիեն, որտեղ արդեն ներկայացված է հագուստ տղամարդկանց համար: Միացեք սրահի ինստագրամի էջին և այցելեք գնումների, եթե բնակվում եք Էջմիածին քաղաքում, կամ հյուր եք այստեղ:

ք. Էջմիածին

Մաշտոցի 18/13

093-32 05 81

INSTAGRAM


back-top