l

lifestyle

Վայելեք Աղվերանի ֆանտաստիկ բնությունը հանգստանալով նորաբաց LILIT RESORT-ում

Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում գտնվող նորաբաց «Լիլիթ Ռեզորթ» հանգստյան տունը իր մատուցած ծառայություններով հնարավորություն կտա Ձեզ անցկացնել հաճելի և անմոռանալի հանգիստ տարվա բոլոր եղանակներին: Թե ընկերական, թե ընտանեկան հանգստի համար «Լիլիթ Ռեզորթ»-ն առաջարկում է իդեալական պայմաններ, որոնց կարող եք ծանոթանալ ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 «Լիլիթ Ռեզորթ»-ը հանգստյան տուն է Կոտայքի մարզի Արզական գյուղի Աղվերան հանգստավայրում: Այն ունի 4 մասնաշենք՝ ավելի քան 50 սենյակներով՝ տարբեր ոճի կահավորումներով, իսկ սենյակների մեծ մասն էլ ունեն դեպի հիասքանչ բնություն նայող բաց պատշգամբներ: Հանգստյան տունը տեղակայված է ընդարձակ կանաչապատ տարածքում, որտեղ կան տաղավարներ, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի բացօթյա խաղադաշտեր, մանկական խաղահրապարակ, բացօդյա լողավազան, ինչպես նաև համապատասխան սրահներ հաճելի ժամանցի (սեղանի թենիս և այլն) ու գործնական հանդիպումների, խորհրդակցությունների համար: Տարածքում կան նաև հեծանիվներ ու կվադրոցիկլներ ակտիվ հանգիստը նախընտրողների համար: Հանգստյան տանը գործում է նաև ռեստորան՝ թարմ և բազմազան ճաշացանկով:

Սենյակները լուսավոր են, հարմարավետ՝ նորաոճ կահավորմամբ: Սենյակների մեծ մասն ունի բացօթյա պատշգամբ՝ առջևում բացվող բնության հրաշագեղ համայնապատկերով: Սենյակները նախատեսված են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան և խմբային հանգստի համար: Սենյակներում առկա են՝ բազմոց, բազկաթոռներ, սեղան, պահարան, հարմարավետ մահճակալներ, հեռուստացույց, սառնարան: Խոհանոցը կահավորված է նորաոճ սարքավուրումներով և խոհանոցային բազմաֆունկցիոնալ պարագաներով: Ռեստորանային սրահը հարմարավետ է, գեղեցիկ ձևավորված, մատուցումը՝ շվեդական սեղան մատուցման ձևով: Սնունդը բարձրակարգ է՝ տարատեսակ թարմ և սննդարար ուտեստներով: Հանգստյան տան ամբողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ կապ: «Լիլիթ Ռեզորթ»-ն ապահովում է լիարժեք ու հաճելի հանգիստ՝ լիցքաթափվելու և վայելելու հրաշագեղ բնության գեղեցկությունը, լեռնային թարմ օդը:

Կոտայքի մարզ, գ. Արզական

Անտառային 19/6

+374 99 10-61-61

+374 93-58-61-61

+374 10-20-50-50

Facebook/ԼիլիթՀանգստյանՏուն

www.lilit-resort.am

back-top