l

lifestyle

Live Imagemaking Contest-ը Armenian Brands-ից և Make Art Studio-ից

Տաշիր առևտրի կենտրոնի 4-րդ հարկում տեղի ունեցավ Live Imagemaking Contest-ը, որը բացառիկ միջոցառում էր միտված համախմբելու հայկական նորաձևությունն ու հայ կնոջ մշտապես խնամված լինելու անսպառ ձգտումը: Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ  խաղարկություն, որի հաղթողները նվերներ ստացան միջոցառման գլխավոր գործընկեր Karin Beauty և Beauty Garden խանութ-սրահներից և իրենց Make up artist professional կոսմետիկ պրոֆեսիոնալ միջոցների կողմից: Միջոցառման գործընկերներն էին Ijevan Wine company-ն իր գինու տեսականիով, BonBon event studio-ն սեղանի գեղեցիկ և համեղ ձևավորմամբ, ինֆորմացիոն հովանավորն էր Mashroom.am կայքը:

  • Kamo Tovmasyan

 Երեկոյի ընթացքում հյուրերը հետևեցին Live դիմահարդարմամբ կերպարների ստեղծմանը, որոնց հեղինակները Make art studio-յի շրջանավարտներն էին: Մոդելները ընտրվել են ինտերնետային մրցույթի միջոցով՝ ուղարկելով no make-up լուսանկարներ: Նրանք կրում էին հայ դիզայներների և ապրանքանիշների հագուստներ և աքսեսուարներ՝ Biayni by Vahan Khachatryan, Mavita, Anahit Simonyan, The Muse Narre’z, Violik Qocharyan, Nairia, Shabeeg, Ethnos, Petoor,  որոնց տեսականին մշտապես ներկայացված է Armenian Brands հարթակում, որտեղ տեղակայված են բացառապես տեղական արտադրողների աշխատանքներ: Իսկ ձևավորման հատվածը Armenian Art Gallery-ինն էր: Երեկոյի վարսահարդարումը Գագիկ Ասոյանինն էր:

Դիմահարդարում ստանալուց հետո մասնակիցները պրոֆեսիոնալ նկարահանում ունեցան Teryan Photo Lab-ում, որը նույնպես տեղակայված է Armenian Brands հարթակում: Հարթակը գործում է մեկ տարուց քիչ ավելի և այս կարճ ժամանակահատվածում անցկացրել է մի շարք միջոցառումներ միտված մասնակիցների բրենդների ճանաչելիության բարձրացմանը: Live Imagemaking Contest-ը պատրաստվել է Make-Art Studio-յի հետ համատեղ, որի հիմնադիրն է Ամալիա Ասլանյանը, ով ունի դիմահարդարի երկարամյա փորձ և անցել է բազմաթիվ վերապատրաստումներ թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս: Make-Art Studio-ն տեղակայված է Տաշիր առևտրի կենտրոնի 6-րդ հարկում և մատուցում է հետևյալ ծառայությունները՝ դիմահարդարում, պերմանենտ դիմահարդարում և թարթիչների լիցք: Բացի վերոնշյալ ծառայություններից հիմնական շեշտը դրված է հատուկ ուսումնական ծրագրի վրա, որը թույլ է տալիս ավարտել արդեն իսկ որպես պատրաստի մասնագետների: Եթե հիշում եք, մենք ներկայացրել ենք արդեն Make Art Studio ուսումնական կենտրոնը, առաջարկում եմ վերհիշել սրահի ամբողջական փոստն ահա այստեղ:

back-top