l

lifestyle

LIVE Աթենքից! ORIFLAME ընկերության 50-րդ տարեդարձի միջոցառումը Հունաստանում

Այս շաբաթ Աթենքում կայացավ ORIFLAME-ի Հոբելյանական ռալլին՝ որպես ծովային մեգա-շրջագայության կուլմինացիա: Միջոցառմանը ներկա էին 6000 մասնակից ամբողջ աշխարհից, այդ թվում՝ ORIFLAME Հայաստանի թիմը. հրավիրված էինք նաև մենք: Դիտեք ԿամոԲլոգում ուղիղ վաճառքներով զբաղվող միջազգային խոշորագույն բյութի ընկերության շքեղ միջոցառումն Աթենքից: 

  • Sargis Mkoyan
  • Kamo Tovmasyan

Ծովային շրջագայությունը դեռ ընթացքի մեջ է: Այս ընթացքում տասնյակ երկրներից ժամանած ORIFLAME-ի ներկայացուցիչներ բացահայտում են մի շարք քաղաքներ: Հենց Աթենքում էր պլանավորված 50-րդ տարեդարձի հոբելյանական ռալլին, որը տեղի ունեցավ Աթենքի TAE KWON DO օլիմպիական կենտրոնում:

Արդեն 4 տարի մենք հետևում և ներկայացնում ենք ORIFLAME ընկերության ամենամյա կոնֆերանսները, որոնք անցկացվում են Աշխարհի լավագույն քաղաքներում: Առաջարկում եմ վերհիշել Վալենսիայում տեղի ունեցած շքեղ գալա-ընթրիքը ահա այստեղ կամ Liberty Of The Seas շքեղ զբոսանավում տեղի ունեցած հանդիպումն ահա այստեղ: Ցավոք, այս տարի նկարահանումների գերծանրաբեռնվածության պատճառով չկարողացանք ընդունել ընկերության հրավերը՝ միանալու ծովային շրջագայությանը, փոխարենը՝ սիրով մեկնեցինք Աթենք՝ ձեզ ներկայացնելու այս գեղեցիկ միջոցառումը:

Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուրուգվայից, Չինաստանից, Ուկրաինայից...աշխարհի բոլոր անկյուններում ORIFLAME գաղափարախոսությունը թելադրող մոտ 6 000 մասնակից ներկա էին միջոցառմանը: 6 ժամ տևած շոուի ընթացքում հայտարարվեցին անցնող տարվա լավագույն գործընկերների անունները, խոսվեց ձեռքբերումների մասին, ներկայացվեցին այս տարվա նորույթները. հատկապես խոստումնալից էր տղամարդկանց համար նախատեսված մաշկի խնամքի շարքը: Միջոցառման հատուկ հյուրերն էին Եվրատեսիլ 2015 մրցույթի հաղթող Մոնս Զելմերլովը, Եվրատեսիլ 2010 մրցույթում Մոլդովիայի ներկայացուցիչ Օլյա Տիրան, ինչպես նաև երգիչ Դիեգո Դոմինգոն՝ Բրազիլիայից: Ֆանտաստիկ վիզուալ էֆեկտներ, լուսարձակող թևնոցներ ու հսկայական գնդեր, պարային շոու և իհարկե շքեղ թղթանձրև, ինչը բնորոշ է ORIFLAME-ին:

back-top