l

lifestyle

LONDON BURGER-ի բացումը ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում

Արդեն հասցրել եք փորձել? Եթե ոչ, ուրեմն հայտնեմ, որ ՄՈԿՍՎԱ կինոթատրոնի նախասրահում՝ Աբովյան 18 հասցեում, բացվել է մեր, հայկական, համեղ LONDON BURGER-ը: Բուրգերներ, նագեթսներ, աղցաններ, անգլիական և ֆիթնես նախաճաշեր, լոնդոնյան ինտերիեր և շատ ուրախ անձնակազմ: Բացման շնորհանդեսին մենք ևս ներկա էինք, Մաշա Մնջոյանն ու Հովհաննես Դավթյանը հատուկ հյուրերն էին, իսկ միջոցառման ընթացքում խաղարկվում էին iPhoneX և պլանշեթներ...դե համեղ տորթ նույնպես կար:

  • Աբովյան 18՝ ՄՈՍԿՎԱ կինոթատրոն, (011) 888811
  • Կամո Թովմասյան

Նախ՝ տեղն է շատ հարմար, կոնկրետ բլեք բուրգերը շատ համեղ էր ու հոյւթեղ, ինտերիերը ևս ձեզ դուր կգա, կան սելֆիների մի քանի անկյուններ, լոնդոնյան մետրո, վառ դիզայներական լուծումներ...անձնակազմն էլ շատ սիրալիր էր: Հովհաննես Դավթյանը վարում էր միջոցառումը, Մաշա Մնջոյանը ողջունեց ներկաներին երաժշտական կատարումներով, ամենաարագ բուրգեր ուտողները ստացան պլանշեթներ, իսկ ամենահաջողակ հյուրը՝iPhoneX:

LONDON BURGER-ը հայկական բրենդ է: Նախաձեռնության հեղինակները ձեզ արդեն իսկ հայտնի են Dragon Garden ռեստորանային նախագծով, որն այսօր քաղաքում ասիական խոհանոց ներկայացնող լավագույն ռեստորաններից մեկն է: Բացի տեղական տվարի և հավի մսից պատրաստված թարմ բուրգերներն ու նագեթսները, LONDON BURGER-ն ունի նաև անգլիական նախաճաշեր, նաև առողջարար նախաճաշեր մարզվողների համար: Վաղ առավոտից կարող եք այցելել ոչ միայն բուրգեր համտեսելու, այլև սրճելու, նախաճաշելու: Արագ սպասարկում, թարմ՝ տեղական մսից պատրաստված բուրգերներ վաղ առավոտից մինչ գիշերվա 02.00-ը:

Աբովյան 18՝ ՄՈՍԿՎԱ կինոթատրոն

(011) 888811

Facebook/LondonBurger

back-top