l

lifestyle

MADE Fashion Corner-ի բացումը Թումանյան 37 հասցեում

Այն, ինչ ժամանակին անհնար էր, այսօր իրականություն է: Առաջատար հայ դիզայներներից 4-ը՝ Ֆաինա Հարությունյանը, Արամ Նիկոլյանը, Արևիկ Սիմոնյանը և Միկա Դանիելյանը ներկայացնում են նոր համատեղ նախագիծ. MADE Fashion Corner: Այսուհետ 4 հայ դիզայներների աշխատանքները հնարավոր է ձեռք բերել մեկ հարկի տակ՝ Թումանյան 37 հասցեում գտնվող MADE Fashion Corner-ում, սակայն այս նախագծի համար ստեղծված հավաքածուները թե ոճային և թե գնային առումով տարբերվում են: Մանրամասները կարդացեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

 Ֆաինա Հարությունյանի f by Faina, Արամ Նիկոլյանի NIKOLYAN, Արևիկ Սիմոնյանի KIVERA և HARMONY նորաձևության տան YOUNG HARMONY նոր ուղղությունները մեկ հարկի տակ։ Բոլոր 4 դիզայներներն ունեն իրենք սրահները, որտեղ ներկայացված են հիմնական հավաքածուները, սակայն այս նախագիծը կոնցեպտուալ այլ ուղղություն է ստացել: Նոր ուղղությունները գնային առումով ավելի հասանելի են, ոճային առումով՝ ավելի երիտասարդական ու ազատ ոճի: Հետաքրքիր էր նաև այստեղ տեսնել Իվետա Մուկուչյանի կողմից թողարկված անվանական ժամացույցների շարքը, որոնք ևս կարող եք ձեռք բերել MADE Fashion Corner-ում: Երկհարկանի շոուռումը գործում է առավոտյան 10.00-ից մինչ երեկոյան 22.00-ն: MADE-Made In Armenia!

Թումանյան 37

(011) 454050

FB/Made

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top