l

lifestyle

Make Up Mane Sahakyan նոր կենտրոնի և դպրոց-ստուդիայի բացումը Սարյան 26/4 հասցեում

Make Up-ի ոլորտի ամենահայտնի հայուհիներից մեկը՝ դիմահարդար Մանե Սահակյանը Սարյան 26/4 հասցեում ներկայացնում է իր երկհարկանի նոր՝ Make Up Mane Sahakyan կենտրոնը, ինչպես նաև դպրոց-ստուդիան, որի բոլոր մանրամասները կարող եք կարդալ կարդացեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ավելի քան 10 տարի դիմահարդարման ոլորտում իր պրոֆեսիոնալ ձեռագիրն ընդգծող Մանե Սահակյանը Սարյան 26/4 հասցեում բացել է իր նոր՝ Make Up by Mane Sahakyan կենտրոն-դպրոց/ստուդիան: Երկհարկանի կենտրոնի առաջին հարկում դիմահարդարման ստուդիան է, որտեղ կարող եք ստանալ ամենօրյա, տոնական, թեմատիկ և հարսանեկան դիմահարդարում: Հարևանությամբ գործում է դպրոցը, որտեղ մշտապես կարելի է գրանցվել ինչպես դիմահարդարման, այնպես էլ վարսահարդարման, նեյլ-արտի և բյութի ոլորտի այլ կուրսերի, որոնց ավարտին շրջանավարտներին տրվում է վկայականներ: Նշեմ, որ ինչպես հենց պրոֆեսիոնալ դիմահարդարման, այնպես էլ ուսուցողական կուրսերի ընթացքում օգտագործվում են միայն բարձրակարգ նյութեր:

Առաջին հարկում գործում է նաև fashion ատելիե, որտեղ տարբեր դիզայներներ ընդունում են պատվերներ քեժուալ, երեկոյան, հարսանեկան զգեստների համար: Ատելիեին կից արդեն սոլյարիի սրահն է, որտեղ մատուցվում է վերջին սերնդի Տուրբո Սոլյարի՝ պրոֆեսիոնալ մասնագետների խորհրդով և միջամտությամբ: Նշեմ, որ սոլյարիի սրահում առկա են համապատասխան քսուկների մեծ տեսականի՝ ինտենսիվ արդյունք ստանալու համար: 

Երկրորդ հարկում վարսահարդարման, մատնահարդարման և պեդիկյուրի սրահներն են: Այստեղ մատուցվում են նաև միկրոբլեդինգի ծառայություններ, թարթիչների լիցք, թարթիչների լամինացիա և թարթիչների բոտոքս: Երկրորդ հարկում է գործում նաև ատամների սպիտակեցման ժամանակակից My Brilliant Smile մեթոդը, որը միակն է Հայաստանում: Նշեմ, որ կենտրոնը գործում է ամեն օր 11.00-19.00: Կենտրոնի մասնագետների շխատանքներին ծանոթանալու համար առաջարկում եմ հետևել ինստագրամյան էջին, իսկ նոր ծառայությունների, ակցիաների, դասընթացների մասին ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ հետևելով ֆեյսբուքյան էջին: 

Ի դեպ, տեղեկացնեմ, որ Օգոստոս ամսից Մանե Սահակյանը ներկայացնելու է իր Մաստեր կլասերի և դասընթացների շարքը Լոս Անջելես քաղաքում:

Սարյան 26/4

011-50 88 50

077-200 906

Facebook/MakeUpManeSahakyan

Instagram/ms_makeup_manesahakyan

Instagram/makeupmanesahakyan

back-top