l

lifestyle

5 հատ 500 000 դրամի նվեր քարտեր Երևան Մոլի 5-ամյակին

Տեսա թխվածքաբլիթներն ու հիշեցի Երևան Մոլի բացումը 5 տարի առաջ, ուղիղ մեկ ժամ ներս էինք կարողանում մտնել..Մի կողմից տխրում ես, որ տարիներն այսքան արագ են անցնում, մյուս կողմից հիշում ես, թե 5 տարիների ընթացքում այստեղի հետ կապված ինչքան հաճելի հուշեր ունես: 5-ամյակի առթիվ Երևան Մոլը խաղարկեց 5 հատ 500 000 դրամի նվեր քարտեր, իհարկե երաժշտական հետաքրքիր ուղեկցմամբ՝ Միշ Ամիրյանի, Միքայել Ոսկանյանի, Անուշիկ Ալավերդյանի և Աղվան Պապոյանի մասնակցությամբ: 

  • Kamo Tovmasyan

Այս կարճ ժամանակահատվածում առևտրաժամանացային կենտրոնը նպաստել է Հայաստանում շոփինգի մշակույթի ձևավորմանը և ներկայացրել ոլորտում եզակի համարվող ծառայություններ՝ փոխելով հասարակության՝ շոփինգի հանդեպ ունեցած կարծրատիպային մոտեցումները: Երևան Մոլը հետևելով առևտրի և ժամանցի համալիրների միջազգային ստանդարտներին, և այդ գործընթացում հիմնական շեշտադրումը կատարելով որակի վրա, նախորդ հինգ տարիների ընթացքում շուկային ներկայացրեց Հայաստանում ամենամեծ փակ զվարճանքների կենտրոնը՝ Նավապետ Քիդի գանձերի կղզին և ամենբարձր որակի պատկեր և ձայն ապահովող ԿինոՊարկ 4K կինոթատրոնը: Այդքան քննարկված և երկարատև բանակցությունների արդյունքում հայկական շուկա մուտք գործած ֆրանսիական հայտնի սուպերմարկետների ցանցի՝ Քարֆուրի մինչև վերջերս միակը համարվող սրահն առաջինը բացվեց հենց Երևան Մոլում: Այն իր հետ բերեց ամենօրյա կենցաղային գնումների լիովին նոր մշակույթ:

2018թ-ին մայրաքաղաք Երևանի հոբելյանական 2800-ամյակի կապակցությամբ Երևան Մոլը ներկայացրեց «Երևան Գելըրի» նոր առևտրաժամանցային կոնցեպտը, որն իրենից ներկայացնում է հին Երևանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական և դիզայներական լուծումները խորհրդանշում են մայրաքաղաքի ջերմ մթնոլորտը: «Երևան Գելըրիում» կարելի է ոչ միայն զբաղվել շոփինգով, այլ նաև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում՝ ընտանեկան և ընկերական շրջապատում:

«Մենք կարևորում ենք յուրաքանյուր հաճախորդի հարմարավետ, որակյալ և հագեցած ժամանցը Երևան Մոլում, որի մասին վկայում են այս 5 տարիների ընթացքում մեր բոլոր ձեռքբերումները, ինչպես նաև հաճախորդի գնահատական ու ընտրությունը։ 2018թ․-ի մոլերի շուկայի հետազոտության արդյունքներով Երևան Մոլի մասնաբաժինը կազմում է 79%, դարձնելով մեզ շուկայի բացարձակ առաջատար», - նշեց Երևան Մոլի Մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

Երևան Մոլում ներկայացված են ավելի քան 150 բրենդային խանութներ, ներառյալ տարածաշրջանում ամենամեծ ZARA սրահը, Հայաստանում միակ ZARA HOME և Mango Man բրենդերը: Սիրված առևտրաժամանցային կենտրոնը շարունակվում է համալրվել նոր բրենդերով, և շատ շուտով մոլի հաճախորդները կարող են գնումներ կատարել նաև իտալական Intimissi և Calzedonia բրենդերից: LC Waikiki բրենդը ևս շուտով կներկայացվի Երևան Մոլում:

Կարևորելով հաճախորդների հարմարավետությունը, ժամանակը և որակյալ ժամանցը, Երևան Մոլը նախորդ տարի հայկական առևտրաժամանցային ոլորտում ներկայացրեց նորություն համարվող մի շարք ծառայություններ՝ մեքենայի կայանման «Valet Parking» ծառայություն, անձնական ոճաբանի և առաքման ծառայություններ:

Երևան Մոլն ամեն օր հյուրընկալում է շուրջ 15 000 հազար այցելու Հայաստանից և Արցախից: Արտասահմանից մայրաքաղաք ժամանած հյուրերի համար ևս Երևան Մոլը համարվում է ընկերական և ընտանեկան ժամանցի ցանկալի այցելության վայրերից մեկը: Այս մասին վկայում են Trip Advisor միջազգային պորտալում ընկերության էջում գրված բազմաթիվ դրական մեկնաբանությունները և պորտալի կողմից տրամադրված գերազանցության սերտիֆիկատը:

back-top