l

lifestyle

Պետք է այցելել! MANDARINKA PARK-ի բացումը!

Հրաշալի նոր էկզոտիկ վայր եմ ներկայացնում, որն օրերս է բացվել Աշտարակի խճուղի 65 հասցեում: Բնության, կենդանական աշխարհի, համեղ ուտեստների համաձուլումը մեկ հարկի տակ ողջ ընտանիքի համար, այսպես ասած՝ ամեն ինչ մեկ վայրում: Ծննդյան տոների, հարսանեկան արարողությունների, կորպորատիվ միջոցառումների նոր ու գեղեցիկ վայր Երևանում, որի բացումը կարող եք դիտել ԿամոԲլոգում: 

  • Kamo Tovmasyan

Սկսեմ հասցեից, MANDARINKA PARK-ը գտնվում է Աշտարակի խճուղի 65 հասցեում՝ հենց Ararat Valley Club-ին կից, մուտքը հենց նույն հատվածում է: Ամբողջությամբ կանաչապատ, շատ մեծ ավտոկայանատեղի, էթնո տարրերի և ժամանակակից դիզայնի համադրում: Առանձին հատվածում գործում է մեծ պարահրապարակն իր բեմով տարբեր միջոցառումների անցկացման համար: Նույն հատվածում է նաև փոքրիկ զոոհատվածը, որտեղ կհանդիպեք էկզոտիկ թռչունների: Շատ հետաքրքիր էր ջրային հատվածում առանձնացված սեղանները, որոնք ավելի շատ դուր կգան զույգերի, դրանք կարծես առանձին կղզյակում լինեն:

Իհարկե MANDARINKA PARK-ի գլխավոր մեխը մեծ լողավազանն է, որի շուրջ արդեն գործում է բարը տարատեսակ կոկտեյլներով, գինիների լայն տեսականիով, ինչպես նաև կարող եք այս հատվածում վայելել նարգիլե: Լողավազանի մանկական հատվածը մինչ 60 սմ խորություն ունի, մեծերի հատվածը՝ մինչ 180 սմ: Աշխատանքային օրերին փոքրերի մուտքի արժեքն է 3 000 դրամ, մեծերինը՝ 6 000 դրամ: Ուրբաթ-կիրակի օրերին, համապատասխանաբար 4 000 և 8 000 դրամ: Մինչև 5 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է: Ռեստորանային բացօթյա հատվածից բացի գործում է նաև մինչև 30 հյուրերի համար նախատեսված փակ հատված, ինչպես նաև երկու հյուրասենյակ այն հյուրերի համար, ովքեր միջոցառումների ընթացքում գուցե ցանկություն հայտնեն գիշերել այստեղ: Հայկական և եվրոպական խոհանոց, ֆուրշեթային հատվածը ոչ միայն գեղեցիկ էր, այլև իրոք համեղ էր ամեն ինչ: Շատ կարևոր է, կարծում եմ, մանկական մեծ խաղահրապարակը, որտեղ խաղավարները կարող են զբաղեցնել ձեր երեխաներին, մինչ դուք հանգստանում եք լողավազանում կամ ռեստորանային հատվածում:

 

Բացման շնորհանդեսին հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն MANDARINKA PARK-ի Շեֆ-խոհարարից, TUS գինիների համտեսում, լավ երաժշտություն DJ Serjo-ից: Իրոք մտերմիկ վայր էր, առաջին իսկ րոպեներից կլանող, խորհուրդ եմ տալիս այցելել, փորձել, չեմ կարծում, թե որևէ մեկը դժգոհ հեռանա այստեղից: 

Աշտարակի խճուղի 65 
055-02 03 03

Facebook/MandarinkaPark

Instagram/mandarinkapark

back-top