l

lifestyle

CAFE MANSARDA-ի նոր շրջանի բացումը Իսահակյան 27 հասցեում

Քաղաքի ամենագեղեցիկ տեսարանով և հաճելի մթնոլորտով ժամանցավայրերից մեկը՝ Իսահակյան 27 հասցեում գործող CAFE MANSARDA-ն նշեց իր աշխատանքային նոր շրջանի բացումը: 

  • Kamo Tovmasyan

CAFE MANSARDA-ն գտնվում է Իսահակյան 27 հասցեում գտնվող ժամանցային կենտրոնների 3-րդ հարկում: Այն գործում է առավոտյան 11.00-ից մինչ ուշ գիշեր, նույնիսկ կեսգիշերից հետո: Սեղաններ կարող եք ամրագրել 011229999 հեռախոսահամարով, նաև առաջարկում եմ միանալ ֆեյսբուքյան էջին՝ հետևելու թեմատիկ երեկոների ծրագրերին:

Facebook/CafeMansarda

12 տարի առաջ հիմնադրված Famous Group ընկերությունը ոչ միայն նարգիլեների ոլորտում հայաստանյան առաջատարն է, այլև ունի իր լաունժ-ժամանցավայրերը Երևանում, Ծաղկաձորում և Վրաստանում: 

Նոր շրջանի բացման երեկոյի հյուրերն էին սիրված արտիստներ, մշտական այցելուներ, գործընկերներ, երաժշտական մասն ապահովում էին Chigapo and the Untouchables բենդը, ինչպես նաև Dj Dape-ը: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, լավ երաժշտություն, ինչպես նաև ՑԱՐ ՏԻԳՐԱՆ կոնյակների և ԻՋԵՎԱՆ գինիների հյուրասիրություն: 

Մանսարդան ֆրանսիական ծագում ունի, XVII-րդ դարի կեսերին փարիզյան տների վերջին հարկերը, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան հենց մանսարդա են անվանել: 

 Ընդհանուր սրահից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Դրամատիկական թատրոն, այս սրահը, կարծես բնության գրկում լինի, ամբողջությամբ ծառեռով պատված: Շատ երկար ու հարմար բար, որտեղ կարող ես նույնիսկ մենակ էլ այցելել ու բարմենին խնդրել քեզ կոկտեյլ պատրաստի: Սրահն իրականում շատ հարմար է տարբեր քանակության խմբերի համար, լինեք 2 անձ, 10, 20 թե ինչպես ասացի մենակ լինեք, կգտնեք ձեր հարմար անկյունը:

 Եվրոպական և հայկական խոհանոց, կոկտեյլներ, նարգիլեներ, գինիների մեծ տեսականի: Ցանկացած ճաշակի անձնավորություն կգտնի այն ուտեստը կամ ոգելից խմիչքը, որը նախընտրում է: Ամենալավ հատվածը, մանղալ, որտեղ բոլոր նրանք, ովքեր չեն սիրում եվրոպական խոհանոց, կարող են պատվիրել նորմալ, հայկական, համով հոտով խորոված ու քաբաբ: Իհարկե մեծ շեշտ է դրված հենց նարգիլեների տեսականու, պատվիրման վրա:

Ուզում եմ նշել, որ այստեղ հարմար է ինչպես ընկերներով այցելության, ընտանեկան ծմբերով, զույգերով, այնպես էլ մեծ միջոցառումներ կազմակերպելու համար: Առաջարկում եմ դիտել նախորդ տարվա ամենաշքեղ, ամենաաստղային ու օրիգինալ հարսանիքներից մեկը, որը հենց այստեղ էր կազմակերպվել: Դիտեք ահա այստեղ:

 

 

back-top