l

lifestyle

MARINKA գեղեցկության սրահի նոր ծառայությունները

Աշխատանքային որակը հաճախ ընդգծվում է տարիների փորձով ու վստահությամբ: Շուրջ 17 տարի Խորենացի 26 հասցեում գործող MARINKA գեղեցկության սրահը ներկայացնում է բյութի ոլորտի բոլոր ծառայությունները կանանց, տղամարդկանց և երեխաների համար: Սրահի փորձառու մասնագետները վերապատրաստված են Եվրոպայում, մասնակցել են տասնյակ առաջնությունների և ցուցադրությունների: Սրահի թարմացված ինտերիերի, նոր ծառայությունների և առաջարկների մասին կարդացեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

ՄԱՐԻՆԿԱ կենտրոնը գործում է ամեն օր՝ առավոտյան 09.00-ից մինչ 19.00, սակայն, հարկ եղած դեպքում կենտրոնի աշխատակազմը համաձայնության է գալիս այցելուի հետ, իհարկե հասկանում եք, որ հարսանեկան կամ տոնական օրերին, ինչպես բոլոր կենտրոններում աշխատանքային գրաֆիկը տատանողական է: Ինչպես նշեցի, կենտրոնն առաջարկում է բյութի ոլորտի ամբողջական ծառայությունների փաթեթ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Վարսահարդարում, մատնահարդարում, ոտնահարդարում, դիմահարդարում, ELOS մազահեռացում (ի դեպ, մինչ Ամանոր ELOS մազահեռացման համար գործում են մեծ զեղչեր), մաշկի խնամք, շուրթերի ծավալի մեծացում, դաջվածքների լազերային հեռացում, մեզոթերապիա, թարթիչների լամինացիա, մազերի կերատին հարթեցում: Կենտրոնի մասնագետների մի քանի աշխատանքներ կտեսնեք այս փոստում, սակայն առաջարկում եմ միանալ սրահի ֆեյսբուքյան էջին, որտեղ պարբերաբար տեղադրվում են նրանց աշխատանքները: 

Չմոռանամ նշել նաև, որ տղամարդկանց և կանանց սրահներն առանձնացված են, ինչն ավելի հարմար է դարձնում աշխատանքը: Տղամարդկանց համար ևս գործում են մազերի, մորուքի, դեմքի խնամքի ամբողջական ծառայություններ տարիների փորձ ունեցող փորձառու մասնագետների և նոր տեխնոլոգիաների ու բարձրակարգ նյութերի կիրառմամբ: ՄԱՐԻՆԿԱ գեղեցկության սրահն իր թարմացված ինտերիերում սպասում է իր մշտական այցելուներին, ինչպես նաև նոր հաճախորդների, ովքեր գնահատում են աշխատանքային որակը, պրոֆեսիոնալիզմը և բարձրակարգ սպասարկումը:

ԽՈՐԵՆԱՑԻ 26

(010) 56 32 32

Facebook/BeautySalon"Marinka"

back-top