l

lifestyle

Երբեք այսքան լավ չէինք հանգստացել Ծաղկաձորում

Գնացել էինք Ծաղկաձոր՝ նկարահանելու ՅԱՍԱՄԱՆ ռեստորանի բացումը: Մարիոթ հյուրանոցից էլ հրավեր ստացանք մնալ Ծաղկաձորում ու հանգստանալ, չէինք պլանավորել, բայց մտածեցինք, որ գերլարված օգոստոսյան գրաֆիկի դեպքում 1 օր հանգիստը մեր թիմին չի խանգարի: Հանգիստը հանգիստ, բայց մեր իդեալական հանգստի մասին ձեզ չպատմելը հանցագործություն է, չէ որ դուք էլ եք հաճախ որոշում հանգստանալ Ծաղկաձորում և մեր խորհուրդները ձեզ վստահ եմ, օգտակար կլինեն:

  • Kamo Tovmasyan

Հազվադեպ ենք լինում Ծաղկաձորում, ինքս ակտիվ հանգստի սիրահար չեմ, չնայած, ամռանը Ծաղկաձորում հանգսիտն ավելի պասիվ է: Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցի մոտ տեղադրված այս գրությունն առաջին անգամ էինք տեսնում ու հենց այստեղից էլ սկսեցինք մեր հանգիստը:  

Հյուրանոցի մոտ մեզ դիմավորեցին, տեղավորեցին ու հուշեցին, թե որտեղ ինչպես կարող ենք կազմակերպել մեր ժամանցը...

Չնայած մեքենայով էինք, բայց զբոսնելն այստեղ ավելի հաճելի է, եղանակը, բնությունը, տեսարանները արդեն իսկ հանգստացնում են քեզ նույնիսկ ամենածանր աշխատանքից հետո:

Ես, Թերեզան, Մաշան ու Անդրանիկը առաջին անգամ էինք հանգստանում միասին: Մոտ 5 ժամ աշխատել էինք ՅԱՍԱՄԱՆ ռեստորանի բացմանը, ու իրականում րոպե առաջ պատրաստվում էինք հայտնվել մեր համարներում:

Ընդարձակ համարներ, անվճար ինտերներ, շատ համեղ սուրճ և թեյ համարում, իհարկե Ծաղկաձորի Մարիոթը բոլոր առումներով համապատասխանում է միջազգային հայտնի հյուրանոցային ցանցի ստանդարտներին:

Ողջ Աշխարհում Մարիոթ հյուրանոցների ցանցը հայտնի է իր օրթոպեդիկ ներքնակներով, չափազանց հարմար անկողիններով, ու ի դեպ, ցանցի պաշտոնական կայքում այցելուները նույնիսկ հնարավորություն ունեն գնել այս ներքնակները:  

Ահա այսպիսի տեսարան մեր պատշգամբից...

Ի դեպ, գիշերը տեսարանը ոչ պակաս տպավորիչ է...

Իրականում շատ հարմար է նախաճաշը համար պատվիրելու ամրագրման տարբերակը, հենց քո պատշգամբում էլ կարող ես վայելել այն, բայց նախաճաշի ավելի տպավորիչ տարբերակ կա այստեղ, շուտով կխոսեմ այդ մասին:

Բաց մի թողեք նաև պարտեզում տեղադրված գամակը, որտեղ ևս կարող եք հանգստանալ, գիրք ընթերցել, կամ պարզապես վայելել արևը...

Անկեղծ եմ ասում, ոչ մի երկրում չեմ արթնանում վաղ առավոտյան, որպեսզի նախաճաշեմ հյուրանոցում և միայն այստեղ երբեք բաց չեմ թողնում այն: Ծաղկաձորի Մարիոթի նախաճաշը գերհագեղնող է, գերառատ և ախորժելի: Թարմ կրուասաններ և հայկական չրեր, մեր համեղ բաստուրման, սուջուխը, կաթնաշոռը, պանիրների և մսերի տեսականին, հյութեր, սուրճ...կարծում եմ բոլորը, ովքեր գեթ մեկ անգամ հանգստացել են այստեղ, հասկանում են, թե ինչու եմ այդքան գովում նախաճաշը:

Բաց մի թողեք նաև Շեֆ-խոհարարի կողմից պատրաստվող թարմ ձվածեղը հենց ձեզ համար....

Ամենակարևորը, նախաճաշել բացօթյա հատվածում, որպեսզի զգաք Ծաղկաձորի բնության հմայքն ու թարմ օդի հաճույքը:

Ինչով կարող եք զբաղվել հյուրանոցում...

Մարզասրահը չորրորդ հարկում է...

Այստեղ կարող եք նաև սեղանի թենիս խաղալ:

Աղջիկներին հետաքրքրեց թեյարանը, որտեղ նրանք ուսումնասիրում էին թեյերի տեսակները...

Կարող եք նվագել, եթե իհարկե վստահ եք, որ չեք անհանգստացնի հյուրերին...

Բաց մի թողեք նաև երևանյան տեսարանները բոլոր հարկերում: Գլխավոր շինությունները, քանդակները, փողոցները...իրականում հյուրանոցի հարկերում կարծես մշտական ֆոտոցուցահանդես է ներկայացված նվիրված Երևանին:

Որոշեցինք նաև փորձել մեծ թենիս խաղալ, բայց երբ հայտնվեցինք այստեղ ահա այս նոր սերնդի սպորտսմեններն այնքան վարժ էին խաղում թենիս, որ մենք պարզապես ամաչեցինք նրանց հետ մրցել:

Ամենա-ամենահաճելի անկյունը, համենային դեպս ինձ համար: Շքեղ լողավազանը, սաունան, համամը...կարող եմ ժամերով այստեղից դուրս չգալ:

Ի դեպ մեր Մաշան ու Թերեզան պարզվեց վախենում են ջրից ու այդպես էլ լողավազան չմտան:

Հրաժեշտից առաջ որոշեցինք փորջել նաև այն ուտեստները, որոնք գովազդվում էին հյուրանոցի ֆեյսբուքյան էջում: Երևանում գործող Մարիոթ հյուրանոցում ինքս շատ եմ սիրում փորձել բուրգեր, այն շատ հյութեղ է ու թարմ, իսկ այստեղ որոշեցինք պատվիրել տեղում պատրաստված սոուսով սթեյքը և հավի քեսադիլյան: Մեզ խորհուրդ տվեցին նաև փորձել նուշով և բազուկով աղցանները, ինչպես նաև թաիլանդական աղցանը սնկով: Սունկ չեմ սիրում, կարծիք չեմ կարող հայտնվել, բայց այ նուշով աղցանն ամբողջությամբ ես խժռեցի: Սթեյքը հրաշալի համ ուներ, քեսադիլյան արդեն տեղ չունեի փորձելու, կհարցնեմ աղջիկներից: Կարևորը այ այսպիսի տեսարանում հայտնվելն է, որտեղից կարող ես գնահատել Ծաղկաձորի ողջ կոլորիտը: Ի դեպ շաբաթ և կիրակի օրերին հենց այս լաունջում կազմակերպվում են լայվ բենդերի համերգներ, ափսոս մենք մենք արդեն շտապում էինք Երաևան և բաց թողեցինք երեկոյան համերգը: 

Շնորհակալություն Ծաղկաձորի Մարիոթին մեզ կտրվել համար երևանյան ռիթմից ու 1 օր ստիպելու զգալ մեզ դրախտում...Մենք անկասկած կվերադառնանք:

back-top