l

lifestyle

Եթե Մարտի 8-ին տանն էիք մնացել...

Կամ ես էի տրամադրված, կամ էլ իրոք իրավիճակա փոխվել: Դեռ 1 ամիս առաջ ամեն տեղ սեղաններն ամրագրված էին, Հյուսիսային պողոտայում էլ այսօր ոնց որ նոր թավշյա հեղափոխություն լիներ: Այս տարի մարտի 8-ը մի տեսակ շատ տոնական էր ու ճոխ: Մտածեցինք նկարել 8 վայր, որտեղ նշել են մարտի 8-ը, հասցրեցինք նկարել 4-ը՝ HUGO, PAHEST, AVENUE by Lorange, PAPARAZZI CLUB...140 շատ սիրուն կադր այս տարվա երևանյան մարտի 8-ից:

  • Andranik Beglaryan
  • Kamo Tovmasyan

Ուրեմն շատ տարիներ առաջ, երբ նոր-նոր սկսում էի, մի ակումբ կար, որտեղ քիչ մարդ էր գնում: Ամեն ուրբաթ մեզ կանչում էին նկարելու (այն ժամանակ անվճար էի նկարում, մի բան էլ ես էի խնդրում, որ թողնեն...), ուրեմն ակումբի աշխատացնողը շատ քոքված դեմք էր, գնում էինք 20.00-ին՝ ասում էր-"շուտ եք եկել, մի քիչ ուշ կլցվեն", գնում էինք այլ տեղեր նկարում էինք, հետ էինք գալիս մոտ 22.00-ին՝ ասում էր-"բաց թողեցիք, էկան տժցրին գնացին արդեն..."

Ինչ եմ ուզում ասել, ամեն ինչ չենք հասցրել նկարել, օրինակ Պահեստի բարմենը 23.00-ինա կրակներով շոու անում, էդ ժամին խցանման մեջ էինք, Ավենյուում երբ մարդիկ տաքացան ու սկսեցին պարել արդեն պիտի մյուս ակումբ գնայինք, բայց այն ինչ նկարել ենք, այն ինչ տեսնում եք իրական էմոցիաներ են, բոլորն այսօր շատ սիրուն էին, ուրախ, օբյեկտների տերերն էլ հաստատ գոհ առևտուրից: Մի քիչ անսովոր ժառգոնով եմ գրում, որովհետև առավոտյան 5-ն ա, ու շատ գրական հայերենով էլ չի լինում անկեղծ պատմել այն ամենի մասին ինչ տեսանք: Պահեստում Չառլին էր Շոկոլադե ֆաբրիկայից, իֆ յու նոու ուաթ այ մին, Հյուգոյում Մարբեյն էր, Գուևոն ու Դիաննան, Ավենյուում Էքսթզին էր ու Արմենիան Մեշափը (նոր ու հետաքրքիր), իսկ Պապառացիում էլ լիքը տուրիստ ու հյուր դիջեյ՝ Ռոմեո Բլանկոն: 

Կներեք մոռացա շնորհավորել մեր բոլոր կին-հետևորդերի Մարտի 8-ը, ովքեր ամեն օր այցելում են ԿամոԲլոգ: Եթե միանաք իմ Ինստագրամ-էջին (instagram.com/kamotovmasyan), կտեսնեք նաև սթորիներ, իսկ ֆեյսբուքյան էջում էլ (facebook.com/kamo.tovmasyan) երեկոյան տեղադրում եմ բոլոր այս ֆոտոներն ավելի լավ որակով, ձեզ համար: 

Վերջում մի բան էլ պատմեմ նախորդ կյանքից: Ուրեմն հազար տարի առաջ Կամի ակումբում նկարում եմ, բարի մոտ մի տղա ասումա՝ "Կամո ջան քեզ ինչ հյուրասիրեմ, գիտես չէ քո պատճառով բաժանվա, կնիկս մտել էր ԿամոԲլոգ, տեսել էր սիրածիս հետ նկարս ու թողե գնացել էր..." Ինձ շատ վատ զգացի, ասի՝ "Ինչ կարամ անեմ, որ տենց վատ հիշողությամբ չտպավորվեմ մոտդ". Ասեց՝ "Մի հատ նկարի քցի էջդ, որ կնիկս տենա մենակ եմ էկե Կամի, կարողա փոշմանի հետ գա..."

Դե ուրեմն խմենք այն կանանց կենացը, ովքեր անվերջ վերադառնում են....

/HUGO/

________________

/ AVENUE BY LORANGE /

__________

/ PAHEST /

____________

/ PAPARAZZI CLUB /

back-top