l

lifestyle

EXCLUSIVE! Արա Մարտիրոսյանի մենահամերգը Մոսկվայի Crocus City Hall-ում

Առաջին հարցը որ ծագեց մտքումս՝ "Ինչու Մոսվկայում": Ամենաօրիգինալ ձայնով հայ արտիստներից մեկը նշեց 20 տարվա գործունեությունը մեծ մենահամերգով: Պարզվեց, այս նույն համերգը այս տարվա հոկտեմբերին պլանավորվում է անցկացնել Երևանում, բայց մինչ այդ՝ Արային շնորհավորում է ռուսաստանյան աուդիտորիան: Սիրված երգեր, հատուկ հյուրեր, հրաշալի սաունդ...ԿամոԲլոգի հետևորդները կարող են հետևել համերգի ողջ ընթացքին էքսկլյուզիվ ֆոտոշարքում:

  • Էրիկ Ավագյան
  • Կամո Թովմասյան

Նախ, հրաշալի ընտրված վայր: Մի քանի ամիս առաջ այս դահլիճում Մաքսիմ Ֆադևեի համերգին էի, ու նշեմ, որ Crocus City Hall-ը Կրեմլից ու «Олимпи́йский»-ից ավելի լավն էր: Կենդանի նվագախումբ, հատուկ հյուրեր Աշխարհի տարբեր անկյուններից, ընկերներ Երևանից...պետք է հարցնեի, պարզապես Արա Մարտիրոսյանի հոբելյանական երեկոն էր, թե ծննդյան տոնն էլ էր, ամեն ինչ ավելի քան տոնական է: Բեմում՝ Արթուր Գրիգորյան, Սոնա, Սարո Թովմասյան, Ավետ Բարսեղյան, Կարեն և Սևակ, Ռազմիկ Ամյան, Արման Հովհաննիսյան, ԱՄՆ-ից ժամանած Kapo, Ավետ Բարսեղյան...Համերգի բեմադրող ռեժիսոր՝ Արեն Բայադյան: Դե ինչ, սպասենք Երևանյան մենահամերգին: Գլխավոր գործընկեր՝ ՎԻՎԱՌՈ: Թվային գործընկեր՝ All.me:

back-top