l

lifestyle

Europe Mattress հայկական արտադրության ներքնակների սրահի բացումը Արշակունյաց 39/5 հասցեում

Առողջ քունը ապահովում է մարդու առօրյայի ճիշտ և ակտիվ ընթացքը, իսկ ճիշտ ընտրված ներքնակը ապահովում է առողջ քուն: ԵՎՐՈՊԱ ընկերությունը Արշակունյաց 39/5 հասցեում ներկայացնում է իր նոր՝ ԵՎՐՈՊԱ ՆԵՐՔՆԱԿՆԵՐ սրահը, որտեղ ներկայացված են հայկական արտադրության որակյալ ստանդարտ և օրթոպեդ ներքնակներ ձեզ հարմար չափսերով և դիզայնով: Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

ԵՎՐՈՊԱ ընկերությունը 2003 թվականից զբաղվում է ներքնակների արտադրությամբ և առաջարկում է մասնագիտացված ներքնակների մեծ տեսականի: Բրենդը ներկայացնում է շուրջ տասներկու անուն ներքնակներ, որոնք օրթոպեդիկ են, հիպոալերգեն և պատրաստված են բնական հումքից: Ներքնակների տեսականին նախատեսված է տարբեր դասի մահճակալների համար՝ հարմար գրպանին և ինտերիերին: Ընդունվում են նաև ինդիվիդուալ պատվերներ: ԵՎՐՈՊԱ ընկերությունն առաջինն է Հայաստանում, որը սկսել է արտադրել ներքնակներ, որոնք եվրոպական ստանդարտներին համապատասխան են, իսկ գնային առումով մոտ 80 % ավելի մատչելի են համանման առաջարկներից:

Ցանկացած հաճախորդ կարող է այց կատարել արտադրամաս և տեսնել թե ինչ հումիքց և ինչպես է  արտադրում հենց իրենց ներքնակը: Յուրաքանչյուրդ կարող եք պատվիրել և ականատեսը լինել Ձեր ներքնակի պատրաստման գործընթացին, դա նշանակում է, որ ընկերությունն աշխատում է բաց և թափանցիկ, բոլոր առումներով: Ներքնակները պատրաստվում են կոկոսի մանրաթելից և լատեքսից, որոք մաքսիմալ բնական նյութեր են և ներմուծվում են արտերկրից: Առկա են օրթոպեդ ներքնակներ, լյուքս դասի ներքնակներ, ստանդարտ ներքնակներ:

Նոր՝ Արշակունյաց 39/5 հասցեում բացված սրահում ներկայացված են ընկերության արտադրանքի մի շարք տարբերակներ, այստեղ կարող եք ընտրել ձեր նախընտրած կտորը, գունային լուծումները, ներքնակի տարբերակը, որը 2-3 օրերի ընթացքում պատրաստ կլինի: Միջոցառումը վարում էր Դիանա Մալենկոն: Հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, կենդանի երաժշտություն և խաղարկություն:

back-top