l

lifestyle

Շինարարական ինդուստրիայի բացառիկ ցուցադրություն KERAMA MARAZZI-ի կողմից

KERAMA MARAZZI-ն առաջին անգամ Հայաստանում կազմակերպել էր շինարական ինդուստրիայի բացառիկ ցուցադրություն: Կերամիկական մաքսի ֆորմատի սալիկներից և խճաքարերից մինչև փարիզյան երազանք: KERAMA MARAZZI-ի սրահում տեղի ունեցած մասթեր-կլասը վարում էր Իտալիայից ժամանած փորձագետ Ալբերտո Ֆավարոնը: Միջոցառումը բոլոր նրանց համար էր, ովքեր կարևորում են որակը, նրբագեղությունը, նորագույն տեխնիկական կառուցվածքն ու ժամանակակից մոտեցումը:

KERAMA MARAZZI-ն իր ինովացիոն նորույթները ներկայացնում է յուրաքանչյուր տարի, ի դեպ, ինչպես վիզուալ, այնպես էլ տեխնիկական ինովացիոն տարբերակով: Դասական իտալական կերամիկան ներկայանում է ընդունելի գնային քաղաքականությամբ, հաշվի առնելով ապրանքանիշի որակը և բացառիկությունը: Մասթեր-կլասի ընթացքում, առաջին անգամ ներկայացվեց 240x120 կերամիկական սալիկները, որոնք նորույթ են ոլորտում և դեռևս ներկայացվում են միայն KERAMA MARAZZI-ի կողմից: 

KERAMA MARAZZI-ն արդեն 13 տարի հայաստանյան շուկայում ներկայանում է կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, սանտեխնիկայի, լոգասենյակի կահույքի, աքսեսուարների յուրահատուկ տեսականիով: KERAMA MARAZZI-ի արտադրանքը, բացի իր որակական բարձր հատկանիշներից, առաջին հերթին աչքի է ընկնում գույների ու երանգների անսահման բազմազանությամբ, յուրահատուկ, ոչ ստանդարտ ձևերով ու տարրերով, կերամիկայի ու սանտեխնիկայի ոճային ճշգրիտ համադրությամբ: Նորագույն տեխնոլոգիաները, իտալական հայտնի ստուդիաների կողմից մշակված յուրահատուկ ոճն ու դիզայնը, բազմամյա փորձը հնարավորություն են տալիս արտադրել տեսականի, որն աչքի է ընկնում բարձր որակով, մատչելի գնով, ժամանակակից և դասական ոճերի համադրությամբ, նախատեսված թե մեծ և թե փոքր լոգասենյակների համար: Տեսականին բոլոր նախասիրությունների համար է` ամենաակտիվ ու տաք գույներից մինչև ամենապասիվ ու սառը, դասականից մինչև ավանգարդ, ստանդարտ, ընդունված ձևերից ու գուներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա: Սպասարկման բարձր որակ, մատչելի գներ, արագ և անվճար առաքում, անվճար դիզայներական ծառայություն: Գործում են նաև ճկուն զեղչեր: KERAMA MARAZZI-ն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել աշխարհահռչակ ընկերությունների ապրանքանիշերը անմիջապես արտադրողից: 

Դ. Անհաղթ 6

(010) 297 134

www.kerama-marazzi.am

Facebook/KeramaMarazziArmenia

Instagram/keramamarazziarmenia

back-top