l

lifestyle

ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ ընկերության 100-ամյակի միջոցառումը և հյուրերը

Արաքս Մանսուրյանը, Ռոզի Արմենը, Տարոն Մարգարյանը, Հրանուշ Հակոբյանը, Շուշան Պետրոսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սևակ Խանաղյանը, Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ն, Սոֆի Մխեյանը, Ավետ Բարսեղյանը, դիվանագետներ, մշակութային ոլորտի հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ... բոլորն այսօր մեկ վայրում էին՝ ՄԵԳԵՐՅԱՆ ԿԱՐՊԵՏ ընկերության 100-ամյակի միջոցառմանը, որի առաջին ֆոտոշարքը կարող եք արդեն դիտել ԿամոԲլոգում:

  • Sargis Mkoyan
  • Kamo Tovmasyan

Հյուրերի ցանկր գլխավորում էր Երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նախարարներ, Դեսպաններ և մի շարք այլ պատվավոր հյուրեր թե՛ Հայաստանից և թե սփյուռքից: Միջոցառման ընթացքում բեմում էին Իվետա Մուկուչյանը և Արամ MP3-ին, Սևակ Խանաղյանը, Գերմանիայի կիթառահարների ասոցացիայի նախագահ Ժորա Սարգսյանը, Սոֆի Մխեյանը և այլ շատ հայտնի արտիստներ: 

Մեգերյանների ընտանիքն իր անցած ճանապարհով ցույց տվեց, որ կոտրված ճյուղը ոչ միայն կարող է ծիլեր տալ, այլ նաև վերընձյուղվել ու սաղարթաշատ ծառ դառնալ:

Ցեղասպանությունից հրաշքով փրկված հայերից էին նաև Հարությունը և իր կրտսեր եղբայր Թորոսը, որոնք, լքելով հայրենի տունը, ուղևորվեցին դեպի Նյու Յորք: Հետագայում ընտանիքին գտնելու մեծ ցանկությունը Հարությունին Հայաստան բերեց, որտեղ նա իմացավ, որ ընտանիքի բոլոր անդամները սպանված էին կամ տեղահանված: Միայն երկար և համառ որոնումներից հետո նա Քելեքյան մանկատանը գտավ իր քրոջը:

Ժամանակն է ամուսնանալու և Հարությունը ընտանիք կազմեց և ճակատագրի բերումով տեղափոխվեց Լիբանան՝ Բեյրութ: Եվ այդպես էլ նրան չհաջողվեց վերադառնալ Նյու Յորք՝ կրտսեր եղբորը միավորվելու: Հարությունի մահից հետո 1946թ. Հովհաննես Ջոն Մեգերյանը տեղափոխվեց Հայաստան, որտեղ էլ ծնվեցին Մեգերյան եղբայրները: Ընտանեկան բիզնեսը շարունակելու նպատակով 1974թ. նրանք տեղափոխվեցին Նյու Յորք: Նյու Յորքում բացվեցին խանութ սրահներ: Շատ շուտով Եգիպտոսում, Չինաստանում, Պակիստանում, Շվեցարիայում, Իտալիայում և Ռումինիայում ևս բացվեցին գորգագործական կենտրոններ, և Մեգերյանների միջոցով աշխարհին հասանելի դարձավ հայկական գորգարվեստը, որ շատ հին արմատներ ունի :Ընկերությունը մասնաճյուղեր ունի նաև Երևանում ու Հայաստանի տարբերր մարզերում: Երևանի մասնաճյուղն այսօր ներկայանում է Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անվան հին գորգերի թանգարանով, որն ունի նաև մշակույթային զանազան միջոցառումների համար նախատեսված իր սրահը և ռեստորանը:

«Մեգերյան Կարպետ» ընկերությունն այսօր 100 տարեկան է: Ունենալով մեկդարյա կենսագրություն՝ ընկերությունը հպարտ քայլերով ու վճռորոշ առաջ է գնում՝ հայկական մշակույթի ամենահին ու ամենագեղեցիկ ճյուղերից մեկը՝ գորգագործական արվեստը աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելու մտադրությամբ:

Միջոցառման ընթացքում Հայաստանի Մանուկների հիմնադրամի նախագահ Կարո Արմենը և Մեգերյան ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը կտրեցին հոբելյանական գորգը, որը մի քանի ամիսների ընթացքում գործվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդների կողմից՝ «Մեգերյան կարպետ» ընկերության հմուտ գորգագործների օգնությամբ: Արդեն դեկտեմբերին եզակի այս գորգը կցուցադրվի ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում անցկացվող COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Գորգը կվաճառվի բարեգործական միջոցառման աճուրդի ժամանակ, ու հասույթը ամբողջովին կծառայի Հայաստանի մանուկներ հիմնադրամի ծրագրերին։

back-top