l

lifestyle

Անվճար կինոթատրոն վերանորոգված "Շրջանայինի գետնանցումում"

Մեր ուսանողական տարիների գլխավոր գետնանցումը՝ Երիտասարդական մետրոյի գետնանցումը, կամ ինչպես Մենք ասում էինք Շրջանայինի գետնանցումը ամբողջությամբ վերանորոգվել է: Այժմ այստեղ գտնվում է Metronome Shopping center-ը, առևտրի մեծ, լուսավոր, գեղեցիկ կենտրոն՝ խանութ-սրահներով, սրճարանով, շատրվանով և անվճար կինոթատրոնով: Երեկ որոշեցի այցելել՝ անձամբ տեսնելու և ձեզ ներկայացնելու նոր  "Շրջանայինի գետնանցումը":

  • Kamo Tovmasyan

Իհարկե առաջին իսկ պահից կարոտում ես հին գրքերի հոտը, եթե հիշում եք գետնանցումում վաճառում էին նոր ու հին գրքեր, բայց տեսնելով այս փոփոխությունը, լուսավոր սրահները, նոր սրահները, այսինքն նոր աշխատատեղերի ստեղծումը, շատ գեղեցիկ կինոթատրոնը, հասկանում ես, որ մենք առաջ ենք շարժվում և վաղ թե ուշ այստեղ պետք է հայտվեր նման գեղեցիկ և ժամանակակից առևտրի կենտրոն:

Շատ գեղեցիկ սպիտակ սրճարան, սպիտակ ռոյալով, կարծում եմ սա ուսանողների նոր ժամանցավայրերից մեկը կդառնա:

Շատրվանը դեռ չեր գործում, կարծում եմ երբ պաշտոնական բացումը տեղի ունենա ամեն ինչ արդեն պատրաստ կլինի...

Իհարկե կան ֆուդկորտեր...

Գլխավոր մեխը՝ անվճար կինոթատրոն, շատ գեղեցիկ, հարմար...

Չեմ ստուգել, բայց եթե գրված է, ուրեմն ինտերներն էլ կա...

Ահա այս ականջակալներով կարող եք ազատ ժամանակն անցկացնել այստեղ...

Մի քանի սրահներ արդեն բացվել են, երեկ մենք միանգամից երկու սրահների բացումներ ենք նկարել, այս մասին առանձին կպատմեմ...

back-top