l

lifestyle

THE MET 2018-ի հյուրերը, լուքերը և մեր հայուհու երկու թագերը

Արթնացել եմ առավոտյան 07-ին, որպեսզի գրեմ THE MET 2018-ի մասին, չնայած այսօր, սա ամենասպասված իրադարձությունը չէ հայերի համար (ու ես նկատի չունեմ Եվրատեսիլի կիսաեզրափակիչը): Այսպիսով, նորաձևության ամենամյա գլխավոր իրադարձությունն ավարտվեց ժամեր առաջ Նյու Յորքում, ու այս փոստում դուք կգտնեք Met Gala 2018-ի բոլոր վառ աստղերին, բեքսթեջ կադրեր...այն ամենն, ինչ կարողացել եմ պեղել համացանցից:

  • Kamo Tovmasyan

Ամեն տարի, մայիս ամսվա առաջին երկուշաբթի օրը Նյու Յորքում տեղի է ունենում Աշխարհի գլխավոր ֆեշն իրադարձությունը՝ The Met Gala-ն: Յուրաքանչյուր տարի այն ունի թեմատիկ ուղղվածություն, այս տարի դա կրոնն էր և հավատքը: ԱՍՏՎԱՇԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ-ահա միջոցառման կարգախոսը, որը հատկապես Կիմ Քարդաշյանն անդադար կրկնում էր իր սթորիներում:

Թեման որոշվում է ըստ The Metropolitan Museum of Art-ում (որտեղ տեղի է ունենում Met Gala-ն) ներկայացված ցուցահանդեսի կոնցեպտի: Առաջատար դիզայներները ներկայացնում են իրենց բացառիկ աշխատանքները, որն առաջին օրը կարող են գնահատել միայն Met Gala-ի 600-ից ավել հյուրերը: Բացի դիզայներական աշխատանքները, այս տարի ցուցադրությունն իր մեջ ներառում է նաև Վատիկանից բերված հագուստի և աքսեսուարների նմուշներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում Ամերիկայում:

Միջոցառման հյուրերի dress-code-ը ևս պետք է համապատասխանի կոնցեպտին:

Այս տարվա վարողներն էին Դոնաթելա Վերսաչեն, Ամալ Կլունին և Րիաննան: Մասնակցության արժեքն է 20 000 դոլար, սեղանի ամրագրումը՝ 275 000 դոլար: Սովորաբար ֆեշն բրենդերն ամրագրում են սեղաններ, որտեղ հրավիրում են հանրահայտ աստղերի: Կարմիր գորգի երկար արարողությանը հաջորդում է ցուցահանդեսը, ապա ճաշկերույթը և համերգային հատվածը: Այս տարվա գլխավոր անակնկալներից էր Մադոննայի ելույթը, հավանաբար կռահեցիք, որ նա կատարեց իր Like A Prayer-ը:

Մինչ կներկայացնեմ բոլոր աստղերի լուքերը, նշեմ, որ Նիկի Մինաժի և Կառա Դելվինի թագերը մեր հայրենակցուհի Մարիաննա Հարությունյանի աշխատանքներն են:

Rihanna / Maison Margiela by John Galliano

Zendaya / Atelier Versace

Irina Shayk /Versace

Cardi B / Moschino

Madonna / Jean Paul Gaultier

CINDY CRAWFORD/ VERSACE

Frances McDormand / Valentino

Lana Del Rey,  Jared Leto / Gucci

Bella Hadid / Chrome Hearts 

Supermodels/ Saint Laurent

Diane Kruger / Prabal Gurung

Shailene Woodley / Ralph Lauren

Shawn Mendes, Hailey Baldwin / Tommy Hilfiger

Ariana Grande / Vera Wang

Katy Perry / Versace

Tom Brady, Gisele Bündchen / Versace

Gigi Hadid / Atelier Versace

Jennifer Lopez / Balmain

Paris Jackson, Miley Cyrus / Stella McCartney

Priyanka Chopra / Ralph Lauren

Travis Scott, Kylie Jenner / Alexander Wang

Nicki Minaj / Oscar de la Renta

Kim Kardashian West / Versace

Blake Lively / Atelier Versace

 

Donatella Versace/ Versace

Takeoff, Quavo, and Offset of Migos / Versace

Emma Stone / Louis Vuitton

Rosie Huntington Whiteley / Ralph Lauren 

Kendall Jenner / Off-White

Cara Delevingne / Dior Haute Couture

Solange Knowles / Iris van Herpen

Sarah Jessica Parker / Dolce & Gabbana

Selena Gomez / Coach

back-top