l

lifestyle

Multi Grand Pharaon Hotel-ի բացօթյա լողավազանի բացումը

Multi Grand Pharaon Hotel-ը  մեկնարկում է իր բացօթյա լողավազանի աշխատանքային շրջանը նոր ձևափաչով և առաջարկներով: Այսուհետ շքեղ լողավազանում հանգստանալ կարող են սահմանված նոր գնային և սպասարկման առաջարկով, որը ներկայացվեց օրերս կազմակերպված բացման միջոցառման ընթացքում, որին առաջարկում ենք հետևել Կամոբլոգում:

  • Kamo Tovmasyan

Աբովյան խճուղում գտնվող Multi Grand Pharaon Hotel-ի շքեղ լողավազանն, ինչպես տեսնում եք, կարծես բնության գրկում լինի: Երկուշաբթիից-ուրբաթ մուտքավճարն է 6 000 դրամ, շաբաթ-կիրակի՝ 8000 դրամ, ամսական անդամագրության արժեքն է 80 000 դրամ: Գործում է ընտանեկան փաթեթ առաջարկ՝ 2 մեծահասակ և 2 մինչև 12 տարեկան երեխաներ կարող են ամրագրել ամսական փաթեթ 140 000 դրամով: Այս տարի լողավազանն ավելացրել է VIP հատված, ՍՊԱ հատված, որտեղ գնային առաջարկը գործում է հետևյալ կերպ: Երկուշաբթի-ուրբաթ՝ 12 000 դրամ, շաբաթ և կիրակի՝ 15 000 դրամ, ամսական անդամագրություն՝ 150 000 դրամ: VIP հատվածի վճարն իր մեջ ներառում է օրվա կոկտեյլը, զովացուցիչ ըմպելիք և 10 րոպե մերսում (այցելուի կողմից տրամադրված արևային յուղերով): Ի դեպ, մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է, իսկ 6-12 տարեկան երեխաների համար կվճարեք կես գին:Բացման երեկոյի ընթացքում կազմակերպվել էր պարային շոու, մրցույթներ, հյուրասիրություն, իսկ հյուրերի թվում հյուրանոցի գործընկերներն էին:

Մանրամասն հարցերի և ամրագրումների համար զանգահարեք 096-61 00 55:

back-top