l

lifestyle

NAIL SPA կենտրոնի բացումը Տերյան 50 հասցեում

Տերյան 50 հասցեում բացվել է NAIL SPA կանանց խնամքի կենտրոնը, որը ներկայացնելու համար մեր հաղորդավարուհիներ Թերեզան և Անահիտը որոշեցին անձամբ այցելել կենտրոն, օգտվել ծառայություններից, որպեսզի ավելի անաչառ և մանրամասնորեն ներկայացնեն NAIL SPA-ի առանձնահատկությունները: Ճիշտ է կանանց միամսյակն ավարտվում է, սակայն ով է ասել, որ մյուս 11 ամիսները նույնպես նվիրված չեն կանանց?

  • Տերյան 50, 010-588 388, 096-488 688
  • Կամո Թովմասյան

Հիշեք հասցեն՝ Տերյան 50, Սայաթ-Նովա/ Տերյան փողոցների հատման վայրում գործող NAIL SPA-ն հրավիրում է կանանց օգտվելու կենտրոնի ծառայություններից: Առաջին սրահում դիմահարդարման հատվածն է և brow bar-ը, որտեղ իրականացվում է ամենօրյա, տոնական դիմահարդարում, հոնքերի շտկում, ներկում, թարթիչների լիցք, ինչպես նաև այս հատվածում սպասասրահն է, որտեղ ձեզ կառաջարկեն ըմպել մենյուում առկա տարբեր կոկտեյլներ, սուրճ, թեյ, մինչ ձեզ կհրավիրեն մասնագետի մոտ:

Հիմնական՝ երկրորդ սրահը հենց ՍՊԱ սրահն է, որտեղ իրականացվում է ձեռքերի և ոտքերի ամբողջական մերսման, խնամքի ծառայություններ, հատուկ ցախային պիլինգներ, իհարկե մատնահարդարման դասական ծառայություններ ևս. եղունգների երկարացում, մանիկյուր, շելլաք: Պետք է նշեմ, որ բոլոր ծառայությունները կենտրոնում իրականացվում են մեռյալ ծովի բնական մինեռալներով հարուստ ՌԻՎԱԺ հանրահայտ ապրանքանիշի արտադրանքով:

Երրորդ՝ առանձին սրահում իրականացվում է նաև մարմնի և դեմքի waxing, որակավորված մասնագետի կողմից: NAIL SPA-ն հոգացել է բոլոր մանրուքների մասին, հանգիստ և հաճելի սպասարկման համար. հաճելի երաժշտություն, հատուկ բուսական թեյերի հյուրասիրություն, կարելի է ասել, կենտրոնը համապատասխանում է իր՝ ոչ թե պարզապես ձեռքերի և ոտքերի խնամքի, այլ հենց ՍՊԱ խնամքի որակավորմանը:

Ի դեպ, կենտրոնում գործում է հատուկ հարսանեկան փաթեթ, որը կհետաքրքրի ապագա հարսիկներին, ովքեր հենց այստեղ կարող են ստանալ խնամքի ամբողջական ծառայությունները փաթեթային առաջարկով և պատրաստվել հարսանեկան միջոցառմանը:

 Ինչպես կնկատեք մեր ֆոտոշարքում և հենց այցելության ընթացքում, կենտրոնի մասնագետներն օգտագործում են միմիայն բարձրակարգ նյութեր, բրենդային քսուկներ, ինչպես արդեն ասացի՝ այդ թվում և ՌԻՎԱԺ հանրահայտ ապրանքանիշի արտադրանքը: NAIL SPA-ն գործում է առավոտյան 10.00-ից մինչ 20.00-ն: Առաջարկում եմ միանալ կենտրոնի սոց/էջերին և գրանցել համարները:

Տերյան 50

010-588 388

096-488 688 (viber)

FACEBOOK

INSTAGRAM

back-top