l

lifestyle

NAIRIAN հայկական ապրանքանիշի նոր սրահի բացումը Թումանյան 34 հասցեում

Նաիրիանն առաջին հայկական 100% բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձևերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների և մանրակրկիտ գիտական հետազոտության վրա: Թումանյան 34-ում տեղակայված եռահարկ ընդարձակ ու լուսավոր նոր սրահում ներկայացված է Նաիրիանի խնամքի ողջ տեսականին` դեմքի, մարմնի ու մազերի խնամքի բնական միջոցներ: Բացման շնորհանդեսը և հյուրերը՝ ԿամոԲլոգում:

Ընկերությունը մշակել է կոսմետիկական լուծումների համապարփակ շարք մաշկի բոլոր տեսակների ու խնդիրների համար, որը երբևէ չի պարունակում վնասակար քիմիական նութեր, արհեստական բույրեր կամ ներկեր: Նաիրիանը ձգտում է ներառել Հայաստանը բնական կոսմետիկայի միջազգային քարտեզում՝ ստեղծելով գեղեցկության և խնամքի առողջ ու արդյունավետ միջոցներ: Վերցնելով բնությունից լավագույնը՝ Նաիրիանը գիտության միջոցներով տրամադրում է Ձեզ կատարելապես բնական կոսմետիկական միջոցներ: Ընկերությունն արտահանում է իր արտադրանքը ԱՄՆ, Ռուսաստան, Ճապոնիա, Վրաստան, Կորեա, Մեծ Բրիտանիա և Հոնգ Կոնգ։

 Այստեղ լիարժեք սպասարկման հարմարավետ պայմաններն ու անհատական խորհդատվությունն ապահոված է: Յուրաքանչյուր այցելու տեղում կարող է փորձարկել բոլոր քսուքներն ու լոսյոննեը, հասկանալ յուրաքանչյուր միջոցի առանձնահատկությունն ու զգալ ազդեցությունը մաշկին։ 

Սրահի 2-րդ հարկում այցելուները հնարավորություն կունենան վայելել խոտաբույսերից պատրաստված տաք ու օգտակար թուրմեր: Մշտապես աշխատելով արտահանման շուկաների ուղղությամբ՝ ընկերությունը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի իր հաճախորդներին։ Իսկ հաջորդ տարի արդեն Nairian SPA կենտրոնում կներկայացվի մարմնի և դեմքի խնամքի համալիր ծառայություններ, որտեղ օգտագործվելու են հայկական բնաշխարհի բույսերից ստացված եթերային ու բուսական յուղերը: Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, և հաղթողները արժանացան մրցանակների: Հյուրերի թվում էին ապրանքանիշի սիրահարները, ում ևս սպասվում էր անակնկալ-նվերներ: Միջոցառումը վարում էր Արման Մարգարյանը, երեկոյի գլխավոր հյուրը Մարբեյն էր` իր live-կատարումներով: 
Թումանյան 34
(+374 60) 445 445

www.nairian.com

Facebook/nairiancosmetics

Instagram/nairiancosmetics

back-top