l

lifestyle

Nairi by Grand Hotel Yerevan ռեստորանի բացումը և հյուրերը

Աբովյան 14 հասցեում իր դռներն է բացում NAIRI նոր ռեստորանը: Grand Hotel Yerevan-ի նոր նախագիծը ներկայացնում է հայկական ավանդական խոհանոցի լավագույն ուտեստները, որոնք վերածվել են համաշխարհային ռեստորանային մշակույթի իսկական նորարարության: Michelin աստղի արժանացած իտալացի խոհարարը վերանայել է ամենավառ ու հետաքրքիր հայկական բաղադրատոմսերը և ստեղծել յուրահատուկ էնոգաստրոնոմիկ համադրություններ՝ հիմնված խնամքով ընտրված հայկական բաղադրիչների վրա:

  • Kamo Tovmasyan

Ավանդույթի և նորարարության այս խառնուրդը Ձեզ հնարավորություն կտա վայելել անմոռանալի համը և բացահայտել իսկական նորը: Ռեստորանը գործում է 12.30-ից մինչ 23.00, իսկ առավոտյան 07.00-ից 11.00-ն էլ նախաճաշի ժամ է: Դեպի Շ. Ազնավուրի հրապարակ բացվող հրաշալի տեսարան, տարբերվող խոհանոց և բարձրակարգ սպասարկում. ահա թե ինչ է ձեզ սպասվում NAIRI ռեստորանում:

Աբովյան 14

044-591 608

Facebook/NairibyGrandHotelYerevan

back-top