l

lifestyle

Անպայման փորձեք! Ամերիկյան NATHANS FAMOUS-ը Երևան Մոլում

Ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող ֆաստ-ֆուդի հայտնի ամերիկյան NATHANS FAMOUS-ն արդեն Հայաստանում է: Այսուհետ Երևան մոլում կարող եք համտեսել NATHANS FAMOUS-ի հայտնի հոթ-դոգերը, լեգենդար կարտոֆիլը և բուրգերները: Մեր անձնակազմը որոշեց առաջինը փորձել ու ձեզ պատմել ամերիկյան ամենահայտնի բրենդերից մեկի երևանյան առաջին քորների մասին:

  • Կամո Թովմասյան

 Առաջին և հաստատ ոչ վերջին NATHANS FAMOUS-ը Հայաստանում բացվել է Երևան մոլում: Լինելով մոլում, այցելեք ֆուդքորտ՝ համտեսելու ամերիկյան հայտնի NATHANS FAMOUS-ի տեսականին, ի դեպ՝ մինչ հունվարի 16-ը 15% զեղչով: Միացեք նաև NATHANS FAMOUS-ի ֆեյսբուքյան էջին՝ հետևելու ակցիաներին և նորություններին:

Facebook/Nathansfamousarmenia

NATHANS FAMOUS-ը Աշխարհում ամենահայտնի ֆաստ-ֆուդի բրենդերից է, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն: Առաջին NATHANS FAMOUS-ը բացվել է 1916թ.-ին Բրուքլինում: Առաջին հոթ-դոգերը վաճառվել են 5 ցենտով, ու բրենդը հենց այդպես էլ սկսել է իր մարքեթինգային վերելքը՝ հոթ-դոգեր 5 ցենտով: Ավելի ուշ, հոթ-դոգերից բացի NATHANS FAMOUS-ը սկսել է վաճառել բուրգերներ, ռոլեր ու հատկապես մեծ շեշտադրմամբ գովազդել է իր տարբեր թոփիքներով կարտոֆիլը, որը ևս հանդիսանում է այս բրենդի այցեքարտը:

Ձախ կողմում բրենդի հիմնադիր Նեթհն Հենդվերքերն է, աջ կողմում նրա կինն է (ով, ի դեպ հենց պատրաստել է առաջին հոթ-դոգերը), իսկ կենտրոնում նրանց որդին է ՝ Մյուրեյը, ով, արդեն նախորդ դարի 50-ականներին, փոքրիկ ընտանեկան ֆաստ-ֆուդ կետը վերածել է հսկայական բիզնեսի: Բրենդի ամենահայտնի սոուսները հենց Իդայի՝ Նեթհնի կնոջ բաղադրատոմսով են: Սկզբում ամուսինները սկսել են անվճար կերակրել բժիշկների, ուսուցիչների և վաճառել են հոթ-դոգերը 5 ցենտով՝ ավելի էժան, քան հարևանությամբ գործող կետերում: Արդեն 50-ականներին, նրանց որդին բացում է NATHANS FAMOUS ռեստորան Նյու Յորքում և ամերիկյան այլ քաղաքներում՝ ընդլայնելով նաև մենյուն:

Այսօր NATHANS FAMOUS-ը ներկայացված է մոտ 14 երկրներում, ավելի քան 50 000 գործող վաճառակետերում: Ի դեպ, մինչ օրս գործում է ամենաառաջին NATHANS FAMOUS-ը Բրուքլինում:

NATHANS FAMOUS-ը հայտնի է նաև իր հոթ-դոգերի մրցույթներով: 70-ականներից սկսած, ամեն տարի անցկացվում են NATHANS FAMOUS մրցույթներ: 10 րոպեում ամենաշատը հոթ-դոգ ուտող մասնակիցները ստանում են մրցանակներ:

Սա Ջոու Չեսնատուն է, 2009 թ-ին նա սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ ուտելով 64 NATHANS FAMOUS հոթ-դոգ 10 րոպեում: Ի դեպ, այս տարի Երևանում ևս անցկացվելու է NATHANS FAMOUS հոթ-դոգերի մրցույթ, այնպես որ պատրաստվեք:

Երևան մոլում այս օրերին շրջում է իսկական NATHANS FAMOUS հոթ-դոգը, որը ձեզ կուղեկցի դեպի NATHANS FAMOUS-ի հատված:

Եթե հանդիպեք NATHANS FAMOUS հոթ-դոգին այս գեղեցկուհիների հետ, մի շրջանցեք նրանց: Վերցնելով հատուկ ֆլայերը դուք կստանաք 15 տոկոս զեղչ գնումների դեպքում:

Տեսականին չափազանց մեծ է, վառ գույները ձեզ միանգամից կգրավեն:

Անձնակազմը միանգամից ձեզ ողջունում է ու սկսում ներկայացնել լեգենդար կարտոֆիլները, հոթ-դոգերը....

Այստեղ ինչպես ասում են ճաշակի հարց է, ով ինչպես կնախնտրի: Մենք թիմով փորձեցինք գրեթե բոլոր համերը...

Ուղադրություն դարձրեք գնային առաջարկին, իր որակի համեմատ գնային քաղաքականությունը ավելի քան ընդունելի է:

Իհարկե գլխավոր մեխը դա հոթ-դոգերն են, համեղ էին նաև հավի թևերը, այ ռոլերը չփորձեցինք, արդեն տեղ չունեինք..

Մինչ հունվարի 16-ը գործում է 15 տոկոս զեղչ ողջ տեսականու համար:

NATHANS FAMOUS-ը ինչպես արտերկրում, այնպես էլ մոզ մոտ հայնտի է իր բծախնդիր մոտեցմամբ մսի, հացի թարմության, մատակարարման, վերահսկման հարցում: Թարմ, ոչ մի քիմիական բաղադրիչ և միշտ համեղ:

Հատուկ առաջարկ փոքրիկներին՝ մանկական սեթ դխկխղկիկ փայտիկներով:

Պատվիրեցինք, շատ, խառնեցինք բոլոր համերը, քանի որ ուզում էինք փորձել ամեն ինչ: Նույնիսկ դժվարանում ենք հիմա ասել, թե որն էլ ավելի համեղ, որն է պարտադիր պետք փորձել...փորձեք հերթականորեն, ու ամեն անգամ այցելելով Երևան մոլ փորձեք տեսականու մի մասը, որպեսզի չխառնեք համերը և վայելեք:

back-top