l

lifestyle

Վերջապես Հայաստանում! Ամերիկյան լեգենդար NEW BALANCE-ը Հյուսիսային պողոտայում

Տարօրինակ է, որ մինչ օրս ամենահին՝ 110 տարվա պատմություն ունեցող NEW BALANCE սպորտային բրենդը մեզ մոտ պաշտոնապես ներկայացված չէր: Օրթոպեդիկ սուպինատորների և կոշիկների արտադրությամբ հայնի ամերիկյան այս ապրանքանիշը Հյուսիսային պողոտայում՝ Tashir Street Shopping Gallery-ում ներկայացրեց իր երևանյան առաջին խանութ-սրահը, որի բացման շնորհանդեսին մենք ևս ներկա էինք:

  • Հյուսիսային պողոտա, Tashir Street Shopping Gallery, 091-43 45 47, www.newbalance.am
  • Kamo Tovmasyan

Նախ եկեք ծանոթանանք NEW BALANCE-ի պատմության հետ: 1906 թ.-ին՝ 110 տարի առաջ, երբ մեզ հայտնի ոչ մի սպորտային հայտնի ապրանքանիշ դեռ չէր էլ կազմավորվել, բրիտանացի էմիգրանտ Ուիլիամ Ռայլին ամերիկյան Բելֆեսթ քաղաքում ստեղծում է օրթոպեդիկ սուպինատորների, հետո արդեն նաև կոշիկների արտադրությամբ զբաղվող գործարան:

Տարիների ընթացքում NEW BALANCE-ը դառնում է ավելի սպորտային, թողարկում հատուկ շարքեր սնոուբորդիստների, հարթաթաթերի, վազորդների, նույնիսկ Իսրաելի բանակում ծառայողների համար: 2000 թ.-ին ապրանքանիշի կոշիկների տարեկան թողարկման քանակը հասավ 45 միլիոնի:

Բրենդի անվանումը Ռայլին մտածել է, իր բակում շրջող հավերին նայելով...Եթե նկատել եք, հավի թաթն ունի հենման երեք կետ, ու հենց այս կոնցեպտն էլ օգտագործվել է NEW BALANCE-ի արտադրության ընթացքում: Միջազգային առաջատար բժիշկներն առանձնացնում են այս մոդուլը որպես իդեալական տարբերակ մեծերի և հատկապես փոքրերի համար, վկայելով, որ NEW BALANCE-ի օրթոպեդիկ կոշիկները ոչ միայն հարմար են այլև առողջարար: 

NEW BALANCE-ն այն եզակի ամերիկյան բրենդերից է, որի արտադրանքի մեծ մասը ստեղծվում է ոչ թե ասիական երկրներում, ինչպես այլ բրենդերի դեպքում է, այլ հենց ԱՄՆ-ում: Ի դեպ, աշխատողներին արգելված է ստեղծել օրեկան 50 զույգից ավել օրինակ, որպեսզի յուրաքանչյուր մոդելի պատրաստման ընթացքին հատուկ ժամանակ հատկացվի:

Ռիաննա, Քանյե, Կիմ, Մել Գիբսն...Հոլիվուդյան ամենավառ աստղերը սիրում են կրել NEW BALANCE: Ի դեպ, ամենասկզբում, երբ NEW BALANCE-ը դեռ սպորտային հատուկ ուղղվածություն էլ չուներ, այս բրենդը կրում էին ամերիկացի ոստիկաններն ու հրշեջները: Ավելի ուշ այն դարձավ սպորտային մի շարք կարևորագույն միջոցառումների գործընկերը և սպրտսմենների սիրված բրենդը:

Վերջին տարիներին Սթիվ Ջոբսը կրում էր բացառապես NEW BALANCE. Նրա նախընտրած մոդելն էր 992-ը:

Բիլ Քլինթոնն իր նախագահության տարիներին սպրտով զբաղվելուց կրում էր հենց NEW BALANCE:

Հայաստանում NEW BALANCE-ը պաշտոնապես ներկայացվում է առաջին անգամ: Սրահ կարող եք այցելել Հյուսիսային պողոտայի սիրված ցայտաղբյուրի կողմից, կա նաև մուտք Tashir Street Shopping gallery-ից: Երևանյան սրահում ներկայացված են տղամարդկանց, կանանց և երեխաների օրթոպեդիկ կոշիկների գլխավոր մոդելները, մարզական հագուստ, պայուսակներ, գլխարկներ: Սրահը գործում է առավոտյան 10.00-22.00-ը, առաջարկում եմ միանալ ֆեյսբուքյան էջին՝ հետևելու համար բոլոր նորություններին, սակայն, ինչպես ասում են, լավագույն տարբերակը մեկ անգամ այցելելն է: Հաճելի գնումներ բոլորին:

Հյուսիսային պողոտա

Tashir Street Shopping Gallery

New Balance Armenia

091-43 45 47

www.newbalance.am

Facebook/NewBalanceArmenia

Ի դեպ, եթե դուք ցանկանում եք ձեր մտերիմներին սրահից նվեր գնել, ավելի հարմար տարբերակ է նվիրել նվեր-քարտ, կամ կուտակային քարտ, եթե դուք տվյալ անձնավորության նախասիրություննրին և չափսերին լավ ծանոթ չեք:

back-top