l

lifestyle

BELLAGIO համալիրի ամառային նոր սրահի բացումը

Ամենաընտանեկան ու ամենահայկական համալիրը՝ ԲԵԼԱՋՈՆ թարմեցրել է իր մենյուն, փոխել է Ամառային սրահի ինտերիերը, հագեցրել է շոու-ծրագիրը ու ներկայանում է նորովի: ԲԵԼԱՋՈ հայտնի բենդի ու սիրված աստղերի կատարումները, նոր շքեղ սրահն ու Բելաջոյի հայտնի խոհանոցը ձեր ցանկացած միջոցառում անմոռաց կդարձնի: Օրերս մենք այցելեցինք ԲԵԼԱՋՈ՝ ներկայացնելու ձեզ նոր սրահն ու նոր անակնկալները:

  • Մյասնիկյան 2, (010) 55 12 12
  • Kamo Tovmasyan

 Հյուրընկալվել էինք ԲԵԼԱՋՈ համալիրի բացօթյա նոր հատվածում, ինչու նոր, քանի որ այս տարի ամառային հատվածը ներկայացված է նոր ինտերիերով, նոր երաժշտական ծրագրով և թարմեցված մենյուով: Ամեն օր ԲԵԼԱՋՈՆ սիրով ընդունում է իր հյուրերին ինչպես փոքր այնպես էլ մեծ միջոցառումների անցկացման համար, առաջարկելով իր համեղ ուտեստներն ու հագեցած շոու_ծրագիրը: Կարծում եմ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ եղել է այստեղ ու գիտի, որ ԲԵԼԱՋՈՅԻ խոհանոցը քաղաքի ամենահամեղ հայկական խոհանոցն է, խորովածն ամենահայկականն է, հացն էլ՝ ամենատնականը: Թերևս ամենահայտնի ու սիրված ընտանեկան համալիրը որն ունի արդեն 16 տարվա պատմություն ու դարձել է հազարավոր հայ ընտանիքների ստեղծման հարթակը՝ իր մոտ հյուրընկալելով հազարավոր նորապսակների:

Բացի զուտ հայկական խոհանոցից, մենյուում առկա են նաև եվրոպական ուտեստներ, նույնիսկ ուտեստներ բուսակերների համար և սեզոնային պասի ուտեստներ: Բացօթյա սրահը տարվա այս եղանակին հարմար է ինչպես պարզապես ընտանեկան երեկոների անցկացման, այնպես էլ ծննդյան տոների, իհարկե հարսանեկան միջոցառումների, մկրտությունների, կորպորատիվ երեկոների համար: Անկախ ձեր բյուջեից, վստահ եղեք որ այստեղ կառաջարկեն ձեզ հասանելի և ձեր պահանջները բավարարող առաջարկ: 

Առանձին պետք է ներկայացնեմ հագեցած և նոր շոու ծրագիրը, որն ամեն օր սկսվում է 20.00-ից: ԲԵԼԱՋՈՅԻ գլխավոր այցեքարտը հայտնի ԲԵԼԱՋՈ բենդն է, որը ոլորտում լավագույններից է: Ձեր սիրված արտիստներն ամեն օր ձեզ կպարգևեն իրենց կատարումները, այդ թվում Մհեր Արմենիան, Գայա Արզումանյանը, Նիկ Եգիբյանը, Սարգիս Ավետիսյանը, Լուսինե Պողոսյանը, Ռոզա Ֆիլբերգը և այլ սիրված դեմքեր: Նշեմ, որ ԲԵԼԱՋՈՅՈՒՄ միջոցառումնորի անցկացման ժամային սահման չկա, այնպես որ կարող եք մինչ ուշ գիշեր տոնել ձեր տոնը ինչպես փակ, այնպես էլ ամառային սրահում: 

Հիշեցնեմ նաև, որ բացի Մյասնիկյան 2 հասցեում արդեն 16 տարի գործող ԲԵԼԱՋՈ համալիրը, նախորդ տարի բացվել է նաև ԱՍՏԱՖՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՋԻՈ կոմպլեքսը Ջրվեժի 2-րդ թաղամաս 6/10 հասցեում: Կարող եք ծանոթանալ կոմպլեքսին ԱՀԱ ԱՅՍՏԵՂ:  

Մյասնիկյան 2

(010) 55 12 12

Facebook/Bellagio

back-top