l

lifestyle

ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ակնաբուժական կլինիկայի բացումը

Զ. Քանաքեռցու 131/5 հասցեում բացվեց ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ակնաբուժական կլինիկան: Ցանկացած ակնային վիրահատություն, միջամտությում, տարբեր խնդիրների լուծում և խորհրդատվություն այսուհետ կկատարվի նորաբաց այս կենտրոնում, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիայի վերջին սարքավորումներով: Բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Քառահարկ կենտրոնի առաջին հարկում ընդունարանն է և LOOK Optic սրահը, որտեղից կարող եք ձեռք բերել ակնոցներ, շրջանակներ, ոսպնյակներ, կոնտակտային  ոսպնյակներ և դրանց խնամքի պարագաներ: Սրահը հարմար է և այն անձանց համար, ովքեր հետազոտվում են ՆՈՐ ՀԱՅԱՑՔ կենտրոնում, այսպես ասած՝ ամենը մեկ վայրում է, բայց LOOK Optic սրահ կարող են այցելել բոլոր ցանկացողները, պարզապես գնումներ կատարելու համար:

Երկրորդ հարկում հետազոտման սրահն է, որտեղ տեսողության հետ կապված ցանկացած խորհրդատվություն տրվում է հայտնի ALCON և TOMEY ապրանքանիշերի վերջին սերնդի սարքավորումներով հետազոտումից հետո: Միայն այս կենտրոնում է գտնվում աչքի կատարակտի վիրահատության համար նախատեսված ALCON բրենդի Centurion ֆակոէմուլսիֆիկատորը, որը Հայաստանում միակն է: Centurion ֆակոէմուլսիֆիկատորի հետ փոխկապակցված VERION համակարգը և վիրահատական միկրոսկոպը հնարավորություն են տալիս հիվանդի հետազոտման տվյալներն օգտագործել վիրահատության ընթացքում:

Երրորդ հարկում արդեն վիրահատարանն է, որտեղ և կատարվում են ակնային վիրահատությունները: Բացի արդեն նշված կատարակտի վիրահատությունը, կենտրոնը նաև զբաղվում է կոպերի, գլաուկոմայի և ընդհանրապես աչքերի հետ կապված ցանկացած ակնային վիրահատությամբ և միջամտությամբ, ի դեպ՝ ինչպես մեծահասակաների, այնպես էլ մանկական խնդիրների դեպքում: ՆՈՐ ՀԱՅԱՑՔ ակնաբուժական կլինիկան գործում է 09.00-18.00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Զ. Քանաքեռցու 131/5

(011) 21 02 20

(093) 06 84 42

Facebook/ՆորՀայացք

back-top