l

lifestyle

TASHIR Group-ի նվերը Երևանին! ՆՈՐ ԵՐԵՎԱՆ այգու բացումը!

TASHIR Group-ը Հունիսի 1-ին պաշտոնապես ներկայացրեց ՆՈՐ ԵՐԵՎԱՆ այգին: Այգին արդեն իսկ հասցրել է դառնալ երևանցիների և հյուրերի սիրված վայրերից մեկը քաղաքում, իսկ այս հատվածը, որը երևանցիները պարզապես ասում են ԱՐԱՄԻ, ներկայիս ամենամարդաշատ ու թրենդային վայրերից է: Նորակառույցներով շրջակայված այգու հարևանությամբ ռեստորաններ են, մարզասրահներ, հյուրանոցային համալիրներ, իսկ այգին էլ իր շքեղ շատրվաններով և կանաչապատ կենդանիներով՝ փոքրերի ու մեծերի զբոսանքի սիրված վայրը: Շնորհակալություն TASHIR Group:

  • Kamo Tovmasyan

Ողջ օրվա ընթացքում ներկաներին սպասվում էին խաղեր, շատրվանների շոու, հրավառություն, սիրված արտիստների կենդանի կատարումներ: Սևակ Խանաղյան, Իվետա Մուկուչյան, Էրիկ, Սոնա Ռուբենյան և Գարիկ Պապոյան, Արամ MP3...ինչպես ասում են՝ ասեղ գցելու տեղ չկար: Այ այսպիսինն է ՆՈՐ ԵՐԵՎԱՆԸ:

 

back-top