l

lifestyle

ՆՈՅԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ հայ դիզայներների բացառիկ ցուցադրությունը / Fashion Forum Yerevan 2018

Ապշած ու հիացած եմ այս նախագծով: Ողջ աշխարհի հայ դիզայներների լավագույն զգեստներն առաջին անգամ ներկայացված են Ա. Խաչատրյանի տուն թանգարանից մեկնարկվող Fashion Forum Yerevan 2018 միջոցառման շրջանակներում: Ցուցադրության անվանումն է ՆՈՅԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ: Այս ցուցադրությունն ապացուցում է, որ պրոֆեսիոնալիզմն ու որակը երբեք չեն կարող թրենդից դուրս մնալ և չունենալ պահանջարկ, որ այս աղտոտված ու անորակ լճացման շրջանում կան անձինք, ովքեր կարողանում են տարբերել ու պրոպագանդել որակը և բարձր պրոֆեսիոնալիզմը:

  • Samvel Aghajanyan
  • Kamo Tovmasyan

Նախ Fashion Forum Yerevan 2018 նախագծի մասին, որը մեկնարկում է՝ նորաձևության ոլորտի զարգացման և առաջմղման գեղեցիկ առաքելությամբ: «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ն՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի հետ համատեղ, կազմակերպում են նորաձևության ֆորում՝ «Fashion Forum Yerevan 2018», որն անցկացվելու է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան փող., 16 շենք) հունիսի 2-ից 4-ը: Միջոցառման պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 2-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում ՝ «Նոյի սերունդները» հանրաճանաչ և սկսնակ հայ դիզայներների հագուստների ցուցադրությամբ: Բացմանը ողջույնի խոսքերով հանդես եկան Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Fashion Forum Yerevan 2018»-ին աջակցում է  Եվրոպական միությունը «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում: Ֆորումը կազմակերպվում է  «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբ»  նախաձեռնությունը՝ իր գործընկերների հետ համատեղ:

 

«Fashion Forum Yerevan 2018»-ը եզակի հնարավորություն կստեղծի հանդիպելու նորաձևության ոլորտի առաջատար ներկայացուցիչների, մասնագետների, ինֆլուենսերների հետ և ուսումնասիրելու միջազգային փորձը: Սա առաջին քայլն է դեպի միջազգային նորաձևության հարթակ, որտեղ գիտելիքը և կապերը հաջողության բանալի են: Ֆորումին կմասնակցեն և իրենց փորձով կկիսվեն նորաձևության ոլորտի միջազգային փորձագետներ, ինչպիսիք են Ադամ Քաթց Սինդինգը (հանրաճանաչ սթրիթ-սթայլ լուսանկարիչ), Գվինեթ Հոլանդը  (թրենդ խորհրդատու, գրող, Վեսթմիստեր համալսարանի դասախոս), Անդրեա Բրունոն  (Թուրինի համալսարանի նորաձևության և տեքստիլի բաժնի ղեկավար), Կամիլ Բոյերը և Մառլեն Ագռայթերը (Ավստրիայի նորաձևության ասոցիացիա), Կատյա Գուսեթը (ոճաբան, նորաձևության բլոգեր, ինստագրամ ինֆլյուենսեր), Մաքսիմ  Գեթմանը (նորաձևության լուսանկարիչ), Անտոն Երեմենկոն (Harper’s Bazaar Ուկրաինա խմբագիր), Լուսինե Այանյանը (HAY-HAY.CO հիմնադիր, ոճաբան),  Քսենիա Չերնին (ECO-AGE դեսպան, Green Stylettos-ի հիմնադիր), Ծովինար Սոֆի-Բաբայանը (լյուքս-բիզնես խորհրդատու, Fashion Tech Start-up), Վահան Խաչատրյանը (Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի հիմնադիր, դիզայներ)։

«Նոյի սերունդները» հանրաճանաչ և սկսնակ հայ դիզայներների հագուստների ցուցադրությունը պարզապես ապշեցուցիչ էր: Հիանալի վայր էր ընտրված, բացառիկ հագուստներ, աշխարհահռչակ և սկսնակ հայ դիզայներներ: Հաճելի էր մեզ բոլորիս ծանոթ, Հայաստանում ստեղծագործող դիզայներների աշխատանքների կողքին տեսնել ազգությամբ հայ այնպիսի դիզայներների աշխատանքներ, որոնք մեզ մոտ հազվադեպ են ցուցադրվում:

Marianna Harutunian/ USA, Krikor Jabotian, Missak Hadjiavedikian, Garen Demirjian/Labenon, Alexander Arutyunov/Russia, Arigato/Iran, Astrid Sarkissian/France, Hagop Shahinian/Syria, SHUSHAN/Ukraine, Sinoian/Germany: Իհարկե բոլոր այս դիզայներների գործերի կողքին փայլում էին և տեղացի դիզայներների աշխատանքները: Վահան Խաչատրյան, Ֆաինա Հարությունյան, Լիլիթ Մարգարյան, Արևիկ Սիմոնյան, Արամ Նիկոլյան, The Muse, RUZANE, Soncess, LOOME Weaving...բոլորին պարզապես հնարավոր չէ նշել, դիզայներների թիվը մի քանի տասնյակի էր հասնում: Նշեմ, որ Հունիսի 4-ին և 5-ին կարող եք այցելեք և անձամբ գնահատել այս ցուցահանդեսը: Հասցե՝ Զարոբյան փող. 3 (մուտքը Մարշալ Բաղրամյան պող. կողմից), աշխատանքային ժամերը՝ 11.00-17.00: Թանգարանի այցելման տոմսի արժեքը եթե ճիշտ հիշեցի 800 դրամ էր, դա հենց նաև «Նոյի սերունդները» ցուցադրության տոմսն է:

back-top