l

lifestyle

Երջանկություն! Նարինե Այվազյանի և Նարեկ Մուրադյանի պսակադրությունը Սուրբ Հովհաննես Մկրտիչ եղեկեցում

Չեմ սիրում հարսանիքների գնալ, բայց Նարինե Այվազյանի պսակադրությունը չէի կարող բաց թողնել: Արդեն մի քանի տարի համագործակցելով բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Այվազյանի հետ, հիանում եմ նրա կենսախնդությամբ, լավատեսությամբ և կյանքում արագ որոշումներ կայացնելու  բնավորությամբ: Սուրբ Հովհաննես Մկրտիչ եղեկեցում այսօր տեղի ունեցավ Նարինեի և Նարեկ Մուրադյանի պսակադրությունը: Նորապսակների այն անսպասելի և գեղեցիկ օրվա ֆոտոշարքը՝ մեր կայքում:

  • Kamo Tovmasyan

Մարտ ամսին ես ներկայացրեցի N.Ayva Medical Aesthetic Center-ը, որի հիմնադիրն է Նարինե Այվազյանը, և նկարահանումների ընթացքում Նարինեն խոստովանեց, որ որոշել է կտրուկ փոփոխություններ կատարել ինչպես գործնական այնպես էլ անձնական կյանքում: Ես կտրուկ բառին լուրջ չէի վերաբերվել, ու այդ պատճառով զարմացա, երբ ստացա հրավեր ներկա գտնվելու նրա պսակադրությանը: Ինչպես ասում են, կյանքը պետք է ապրել ու վայելել այնպես, որպեսզի մեծ տարիքում չփոշմանել վատնած տարիների համար, այնպես որ ՍԵՐ և երջանկություն մաղթենք մեր գործընկերներին և հուսանք, որ այս անգամ ամեն ինչ իրոք հեքիաթային կլինի....

back-top