l

lifestyle

NOVELLA MUSIC HALL-ի բացման շնորհանդեսը Միսս ԱՊՀ գեղեցկուհիների մասնակցությամբ

Ալեք Մանուկյան 2/1 հասցեում իր դռներն է բացում շքեղ NOVELLA MUSIC HALL-ը: Այսուհետ ամեն երեկո 20.00-ից կարող եք վայելել կենդանի երաժշտություն, Week-end-ներին նաև հատուկ շոու ծրագիր սիրված արտիստների մասնակցությամբ: Կովկասյան և եվրոպական խոհանոց, բարձրակարգ սպասարկում, ծննդյան, կորպորատիվ, հարսանեկան և այլ միջոցառումներ նշելու համար տեխնիկապես հագեցած սրահ: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին Միսս ԱՊՀ մրցույթի գեղեցկուհիները:

ԵՊՀ-ի անմիջապես դիմաց՝ Ալեք Մանուկյան 2/1 հասցեում բացված NOVELLA MUSIC HALL-ը վստահաբար կարող եմ ասել, որ բոլորիդ կզարմացնի իր օրիգինալ ինտերիերով, լայն ճաշացանկով, սպասարկմամբ և սրահի տեխնիկական հնարավորություններով: Մինչ 150 հյուրերի համար նախատեսված ընդարձակ սրահը հագեցած է ժամանակակից լուսային և ձայնային տեխնիկայով, ընդարձակ բեմով, էկրանով և պարահրապարակով: Իդեալական վայր է բազմապիսի միջոցառումների անցկացման համար, լինի դա ծննդյան, մկրտության, նշանադրության կամ պարզապես կորպորատիվ երեկո: 

Ամեն օր, երեկոյան 20.00-ից մինչ 01.00 հյուրերին սպասվում է կենդանի երաժշտություն, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ հատուկ շոու-ծրագրեր սիրված արտիստների մասնակցությամբ: Բացման շնորհանդեսի հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, ֆիրմային կոկտեյլներ, տոնական տորթ և գերհագեցած շոու-ծրագիր՝ պարային խմբերի, ինչպես նաև սիրված արտիստների մասնակցությամբ: Բեմում էին Աննա Խաչատրյանը, Մագան, Ջորջը, Կառոլինան, հյուրերի թվում՝ Լիլիթ Կարապետյան, Սամվել Գրիգորյան, Արսեն Սաֆարյան և այլ սիրված դեմքեր:  

Բացօթյա հատվածը գործելու է արդեն հաջորդ տարի, ինչպես փակ, այնպես էլ բաց սրահում կարող եք նաև պատվիրել նարգիլե: Ի դեպ, այստեղ ներկայացված են հայկական արտադրության նարգիլեներ, մասնավորապես HookahBon ընկերության Adrenalin չժանգոտող պողպատյա նարգիլեն, որի հետ կարող եք փորձել ամենապահանջված համերով թութունները՝ Serbetli , Nakhla, Fumari, Darkside, Tangiers:

Դե ինչ, արդեն իսկ կարող եք պլանավորել ձեր միջոցառումը, կամ պարզապես ընկերների հետ այցելել NOVELLA MUSIC HALL՝ հաճելի ժամանց անցկացնելու:

Ալեք Մանուկյան 2/1

094-50 33 30

Facebook/NovellaMusicHall

back-top