l

lifestyle

Շնորհավորենք! ՆՈՒՌԸ Ֆլորենցիայի Բիենալեում արժանացել է «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալի

Ֆլորենցիայի բիենալեն երկու տարին մեկ անգամ կազմակերպվող ժամանակակից արվեստի ցուցահանդես է, որին մասնակցում են տասնյակ արվեստագետներ ամբողջ Աշխարհից: Այս տարի բիենալեն ընթանում էր Հոկտեմբերի 6-15-ը և այսօր,  Հայաստանը ներկայացնող ՆՈՒՌԸ՝ Jewellery Art խորագրում արժանացավ «Լորենցո Մեդիչի» ոսկե մեդալի: Ամբողջական ֆոտոշարքը հենց Ֆլորենցիայից՝ առաջինը ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

9 օր ընթացող բիենալեի շրջանակներում ներկայացվել են քանդակագործությունը, գեղանկարչությունը, ոսկերչությունը, գրաֆիկ արվեստը, լուսանկարչությունն ու թվային արվեստը: Առաջին անգամ Ֆլորենցիայի բիենալեն, որն այսօր համարվում է եվրոպական ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի ցուցահանդես-փառատոններից մեկը, կազմակերպվել է 1986թ.-ին:

Այդ տարի մասնակցել են միայն 35 արվեստագետներ: Այս տարի մասնակցում են հարյուրավոր մասնակիցներ 70 երկրներից: Հայաստանից մասնակցում են Նուռը և Մարիամ Ներսիսյանը: Մասնակցության վճարը կազմում է 2.5 հազար եվրո, որն ինչպես կազմակերպիչներն են հայտնում, լոկ տեխնիկական ծախսերի համար են:

Ինչպես արդեն նշեցի՝ Jewellery Art խորագրում Նուռն արժանացել է «Լորենցո Մեդիչի» ոսկե մեդալի:

back-top