l

lifestyle

TASHIR STREET SHOPPING GALLERY-ի Առաջին տարեդարձը REINCARNATION խմբի մասնակցությամբ

Չնայած անձրևոտ եղանակին Հյուսիսային պողոտայում այսօր ուրախ տրամադրություն էր: Մեկ տարի առաջ մենք ներկա էինք TASHIR STREET SHOPPING GALLERY-ի բացման շնորհանդեսին, իսկ այսօր մենք բոլորս նշում էինք արդեն Առաջին տարեդարձը: Ակցիաներ, զեղչեր, հյուրասիրություն, իհարկե տոնական տորթ, սիրված DJ-ներ և գլխավոր անակնկալը՝ REINCARNATION խմբի համերգը բոլոր ներկաների համար: Դիտեք տոնական երեկոյի ողջ ընթացքը մեր հատուկ փոստում:

  • Kamo Tovmasyan

 

 Այո, ուղիղ մեկ տարի առաջ էր, երբ մենք ներկա գտնվեցինք Tashir Street Shopping Gallery-ի բացման շնորհանդեսին (կարող եք դիտել այն ահա այստեղ): Մեկ տարվա ընթացքում մենք ներկայացրել ենք այստեղ գտնվող մի շարք բրենդային սրահներ, այդ թվում իմ կողմից անչափ սիրված KARE դիզայներական սրահը (դիտեք այստեղ), SKECHERS ամերիկյան բրենդի սրահը (դիտեք այստեղ), հունական TOGAS ապրանքանիշի սրահը (դիտեք այստեղ), NEW BALANCE հանրահռչակ ապրանքանիշի առաջին սրահը (դիտեք այստեղ), օրիգինալ դիզայներական Nuri Design սրահը (դիտեք այստեղ), մի քանի ամիս առաջ մենք ներկայացրեցինք նաև 3 iPhone7 բջջային հեռախոսների խաղարկությունը TASHIR STREET SHOPPING GALLERY-ի կողմից (դիտեք ահա այստեղ)...

Իհարկե ես թվարկեցի հետաքրքիր սրահների միայն մի մասը, իրականում այստեղ կարելի է գտնել բազմաոճ, թեմատիկ սրահներ, շոուռումեր, սրճարաններ, կենցաղային իրերից մինչ հագուստ, թվային տեխնիկայից մինչ հուշանվերների և թանկարժեք զարդերի սրահներ: ԻՋՆԵՆՔ ՆԵՐՔԵՎ՝ այսպիսին էր ողջ տարվա ընթացքում, այսօր ևս TASHIR STREET-ի կարգախոսը, և այսօր մենք ողջ նկարահանման խմբող կրկին ԻՋԱՆՔ ՆԵՐՔԵՎ՝ ներկայացնելու ձեզ տոնական երեկոն...

Չնայած անձրևոտ եղանակին լավ երաժշտությունը բոլորին ստիպում էր միանալ հյուրերին, օգտնվել զեղչային առաջարկներից, տարբեր ակցիաներից, հյուրասիրությունից, իսկ բոլոր այն անձինք, ովքեր վերջին ամսվա ընթացքում կատարել էին 15 000 և ավել գնումներ, նաև մասնակցում էին REINCARNATION խմբի համերգին:

Ողջ օրվա ընթացքում նվագում էին DJ Donz-ը և DJ Diana-ն:

Տոնական տորթի կտրման արարողությունից հետո, բոլորին սպասվում էր հյուրասիրություն և գեղեցիկ ֆոտոհարթակներ: REINCARNATION խմբի ելույթին զուգահեռ անցկացվեց նաև խաղարկություն, որի ընթացքում հյուրերը շահեցին արժեքավոր մրցանակներ, այդ թվում 100 000 և 300 000 դրամի նվեր քարտեր TASHIR STREET SHOPPING GALLERY-ի կողմից: Երեկոն վարում էր ԺԱԿ-ը:

back-top