l

lifestyle

Աիդա Արամիի և Անահիտ Հարությունյանի ծննդյան տոները և անակնկալները SINATRA ռեստորանում

Sinatra ռեստորանում միանգամից 3 ծննդյան տոներ էին նշվում այսօր: Նախ հյուրերից մեկի՝ ում անունը մոռացա հարցնել, երգչուհի Աիդա Արամիի, ով, ճիշտ է միայն կեսգիշերին խոստովանեց որ արդեն կարելի է շնորհավորել իրեն, իսկ այ մոդել Անահիտ Հարությունյանի ծննդյան տոնը անհնար էր համեստ նշել՝ հաշվի առնելով հատուկ ձևավորված սեղանը և առաջին անգամ սիրելիի հետ հանրային վայրում հայտնվելը: Առաջին նկարները, նվերները, մանրամասները դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Վերջապես ծանոթացանք Անահիտի բոյֆրենդի հետ, շատ հաճելի անձնավորություն, ով շատ ռոմանտիկ կերպ հայտնեց իր շնորհավորանքն Անահիտին: Մեծ կարմիր սրտե տուփից դուրս եկավ...ոչ, մենք էլ էինք մատանի սպասում, բայց մուշտակ էր այնտեղ...ամեն դեպքում հաճելի էր: Անահիտը նաև ստացավ իր անվամբ աստղ երկնքում և իր սիրված բույրը Հերմիտաժ սրահից (էս մեկը պարզ էր չէ, որ ես էի նվիրե, թե ոնց կարա մուշտակի ու աստղից հետո բույրը կարևոր լինի հահահա): Սեղանը ձևավորել էր դիզայներ Մանուկ Ալեքսանյանը, այնքան գեղեցիկ էր, որ մոտ երկու ժամ չէինք կարողանում ձեռք տալ, որ դիզայնը չփչանա: Հավի թոքով աղցանը շատ համեղ էր, ոսպով ապուրն էլ, ափսոս, որ տորթին էլ ժամանակ չկար սպասելու: Ու քանի որ Անահիտի ծննդյան տոնն արդեն ավարտվեց, իսկ վաղն արդեն Աիդա Արամիի ծննդյան տոնն է, շնորհավորում եմ նաև իմ սիրելի երգչուհու, իմ լավ ընկերոջ ծննդյան տոնը ևս: Երջանկություն ու սեր բոլորին: 

back-top