l

lifestyle

Paint Nail Studio-ի բացումը Պուշկին 49 հասցեում

Շնորհավորում ենք մեր նոր գործընկերներին՝ Paint Nail Studio-ի ողջ անձնակազմին հրաշալի նոր սրահի բացման կապակցությամբ, որն արդեն սպասում է բոլորին Պուշկին 49 հասցեում: Կանանց, տղամարդկանց և երեխաների մատնահարդարման և ոտնահարդարման ամբողջական ծառայություններ, միայն բարձրակարգ նյութեր, արդի ինտերիեր և բարձրակարգ մասնագետներ. ահա թե ինչ է առաջարկում նորաբաց Paint Nail Studio-ն, որի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ԿամոԲլոգում:

Ձեզ դուր կգա ինտերիերը, սպասարկումը, մոտեցումը, ամեն ինչ նախատեսված է առավելագույնս հանգիստ սպասարկվելու համար: Առաջին սրահում աշխատում են բարձր որակավորում ունեցող և վերապատրաստված մատնահարդարները, երկրորդ սրահում՝ կատարվում է ոտնահարդարման ծառայությունները: Սրահի գլխավոր մեխերից է մանկական հատվածը, որտեղ սպասարկվում են երեխաները, կամ վերջիններս կարող են սպասել հատուկ խաղասեղանի մոտ՝ մինչ կսպասարկվեն իրենց ծնողները: Իհարկե գործում է առանձին սրահ, որը թե տղամարդկանց, թե կանանց համար է, ովքեր նախընտրում են սպասարկվել առանձին սրահում:

Մեծ ուշադրություն է հատկացվում անվտանգությանը, իսկ սպասարկամն աքսեսուարները մեկանգամյա օգտագործման են, ինչը կարծում եմ շատերին կգոհացնի, քանզի բացի լավ սպասարկումը՝ ճիշտ մանիկյուրը կամ պեդիկյուրը, նաև պետք է մտածել անվտանգության մասին: Սրահի մասնագետները օգտագործում են միայն բարձրակարգ բրենդերի ապրանքատեսակները, այդ թվում Luxio և Nailstation: PAINT nail studio-ն գործում է ամեն օր, առավոտյան 10.00-ից մինչ 20.00: 

Պուշկին 49

091-551755 / 098-551655

Facebook/Paint Nail Studio

Instagram/paint_nailstudio

back-top