l

lifestyle

Paradise Hall ռեստորանի բացումը քաղաք Արմավիրում

Քաղաք Արմավիրում, Բաղրամյան 4/13 հասցեում բացվել է Paradise Hall շքեղ ռեստորանը հարսանյաց, ծննդյան, մկրտությունների և այլ տոնական ծիսակատարությունների համար: Paradise Hall-ը ՊԱՐԱԴԻԶ դեսերտ խանութ-արտադրամասի նոր նախագիծն է, որն այսուհետ իր շքեղ սրահում պատրաստ է դիմավորել Արմավիրցիներին, ինչպես նաև քաղաքի հյուրերին, ովքեր իրենց միջոցառումները պլանավորել են նշել հենց Արմավիրում: Ռեստորանի բացման շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Իհարկե առաջնահերթ պետք է նշել այստեղ իրագործվող հարսանյաց հանդեսների մասին, սակայն թե ծննդյան տոների, թե մկրտությունների կամ կորպորատիվ հանդիպումների համար Paradise Hall-ն իդեալական է: Այն, իր տեսակով, թերևս եզակին է քաղաք Արմավիրում: Ինտերիերի դիզայնը Հենրիկ Մկրտչյանինն է, տոնական և հարսանեկան ձևավորումները սրահում վստահվում է դիզայներն Narine Sargsyan Wedding Design Studio-ին, թեմատիկ ֆուրշեթների պատվերներն իրականացնում է Ռուզաննա Նիկոլյանը, դե իսկ տոնական տորթերը հենց ՊԱՐԱԴԻԶ դեսերտ խանութ-արտադրամասինն են: Բարոկկո ոճը ժամանակակից դիզայներական համադրմամբ Paradise Hall-ը դարձնում է էլ ավելի շքեղ, շնորհիվ լուսային էֆեկտների, սրահը զինված է հիանալի ձայնային տեխնիկայով, իսկ հարսիկների համար գործում է նույնիսկ առանձին հարսիկի սենյակ, որտեղ նա կարող է պատրաստվել, իսկ հետո արդեն ներկայանալ հյուրերին: Խոհանոցը հայկական է, մենյուում առկա են նաև եվրոպական ուտեստներ: Paradise Hall-ը կարող է լուծել կազմակերպչական ցանկացած խնդիր, պարզապես պետք է վստահել գործում պրոֆեսիոնալների և ձեր կյանքի կարևորագույն երեկոն անցկացնել հենց այստեղ:

 ք.Արմավիր

Բաղրամյան 4/13, 

091-66 55 35

Facebook/ParadiseHall

back-top