l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! Արամ Նիկոլյանի Muse.Parajanov ss 2018 հավաքածուի ցուցադրությունը և հյուրերը

Ինչպես միշտ դիզայներ Արամ Նիկոլյանի նոր հավաքածուի ցուցադրությունն անակնկալային էր, կազմակերպչական անսպասելի մատուցմամբ և իրոք տարբերվող: Գարուն/Ամառ 2018 հավաքածուն ոգեշնչված էր Փարաջանովի արվեստով, այն հենց այդպես էլ կոչվում էր՝ Muse.Parajanov: Միջոցառման գործընկերն էր ArArAt-ը: Դիտեք առաջին ֆոտոշարքը, ցուցադրության բեքսթեջը և հետևեք հյուրերին ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Ցուցադրությունը տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում:

Նախորդ շաբաթ ես արդեն ներկայացրել էի այս հավաքածուն: Առաջին անգամ նոր հավաքածուի նմուշները ներկայացվեցին Կիևում տեղի ընթացող Mercedes-Benz Fashion Days Kiev-ի շրջանակներում, որտեղ Արամ Նիկոլյանը 11 դիզայներների հետ մասնակցում էր Armenian Designers նախագծին:

Ի դեպ, այս ամսին Արամը մասնակցելու է Oriflame Fashion WeekEnd-ին, ինչպես նաև ներկայացնելու է 3 այլ հայ դիզայներների հետ համատեղ նոր սրահը, որի բացմանը դուք ևս կհետևեք ԿամոԲլոգում:

Հետաքրքիր էին մոդելների վարսահարդարումը, ցուցադրության երաժշտությունը պարզապես ֆանտաստիկ էր, ու ...հիմա փորձում եմ հիշել, թե երբ եմ էլի ներկա եղել ցուցադրության, որտեղ լայվ նվագում էին...միգուցե էլի եղել են օրինակներ, բայց այսպիսի համահունչ լայվ սաունդ ես իրոք չեմ հիշում: Ահռելի աշխատանք, տարբերվող ցուցադրություն և արժանի գովեստի խոսքեր:

Տեսեք ինչ հետաքրքիր լուծում էր տրված, հանդիսատեսի մի մասը բեմում էր, մյուս մասը դահլիճում, իսկ մոդելներն արդեն քայլում էին դահլիճից դեպի բեմ ու հակառակը: Իդեան հետաքրքիր էր:

Հյուրերի ցանկում...շատ շատ էին շոու-բիզնեսի ներկայացուցիչները, փորձեմ հիշել մի մասին: Քրիստինե Պեպելյան, Իվետա Մուկուչյան, Ֆաինա Հարությունյան, Արմեն Գալյան, Հրաչ Քեշիշյան, Հրաչ Մուրադյան, Գայա Արզումանյան, Արայիկ Գաբաջյան, Սոֆի Մխեյան, Հրանուշ Եղոյան..պատվիրատուներ, գործընկերներ, բոլոր նրանք, ում իրոք հետաքրքիր էր ցուցադրությունը:

back-top