l

lifestyle

Շատ համեղ էր! PASTRAMI Sandwich & Burger-ի բացումը Թումանյան 38 հասցեում

Pastrami սենչվիչներ, pulled pork բուրգերներ, hot-dog-եր Թումանյան 38 հասցեում բացված PASTRAMI Sandwich & Burger-ում: Սա պարզապես հերթական ֆասթֆուդ վայր չէ, այլ վայր, որտեղ կարելի է համտեսել իսկական եվրոպական փասթրամի և հատկապես ԱՄՆ-ում տարածված pulled pork բուրգերներ, որոնք ունեն պատրաստման շատ բարդ եղանակ և ֆասթֆուդային ուտեստներից տարբերվում են թե որակային, թե համային առանձնահատկությամբ: Այս փոստում մանրամասն կբացատրեմ, թե ինչ է փասթրամին, ինչպես է այն պատրաստվում և կներկայացնեմ PASTRAMI-ի բացումը:

  • Kamo Tovmasyan

Փասթրամին եվրոպական հին ու ավանդական ուտեստ է, որն ունի պատրաստման շատ բարդ և հետևողական եղանակ: Միսը հնեցվում է 2 շաբաթ, որից հետո հատուկ սմոքերում ծխեցվում է, այնուհետև ջերմային մշակման արդյունքում ստանում է այն եզակի համը, որով և փասթրամին հայտնի է Եվրոպայում: Ասեմ, որ ամենահամեղ փասթրամին, որ փորձել եմ, եղել է Վիեննայի տոնավաճառում: Անկեղծ խոստովանեմ, որ մեր Փասթրամիում հենց նույն համի ու որակի միսն էր, որը ստացվել է մոտ երկու տարվա հետևողական աշխատանքի արդյունքում: Բացի փասթրամի սենդվիչները, PASTRAMI Sandwich & Burger-ում կարելի է պատվիրել արդեն խոզի և հավի մսից բուրգերներ, ավստրիական նրբերշիկներով հոթդոգեր, փասթրամի աղցաններ և վեգիբուրգեր բուսակերների համար: Բուրգերների դեպքում էլ արդեն ամերիկյան հայտնի pulled pork/chicken միսն է օգտագործվում: Ի տարբերություն դասական բուրգերներում օգտագործվող մսի, pulled pork/chicken-ը չի առնչվում ոչ ձեթի, ոչ կարագի հետ: Աշխատանքային ժամերն են առավոտյան 11.00-ից մինչ 00.00-ը: PASTRAMI Sandwich & Burger-ի բրենդինգն ու բացման երեկոն վստահվել էր Aurora Baréalisse Marketing ընկերությանը, միջոցառման հյուր DJ-ն էր՝ GUEVO-ն:

Թումանյան 38
(011) 611 711

FB/ Pastrami Yerevan

back-top