l

lifestyle

Գրքի տոնին ընդառաջ! ՖԵՆԻՔՍ գրախանութի բացումը Իսահակյան 18 հասցեում

Գրքի տոնին ընդառաջ, ուսանողական ամենաբանուկ հատվածում՝ Իսահակյան 18 հասցեում բացվեց մի նոր՝ լուսավոր ու խելացի անկյուն: «Ֆենիքս» գրախանութը ներկայանում է գրքերի, գրենական և գրասենյակային պարագաների ավելի քան 25 000 ապրանքատեսակներով: «Գնիր գիրք-ստացիր գիրք» ձևաչափով, «Ֆենիքս» գրախանութն իր առաջին 150 գնորդներին, ովքեր գրքեր էին ձեռք բերում սրահից, նվիրում էր Հովհաննես Թումանյանի «Քառյակները» և Ջ.Ռոուլինգի «Գերբնական գազանները...» երկար սպասված գիրքը:

  • Kamo Tovmasyan

Այս լուսավոր և ընդարձակ սրահներով գրախանութը տեղակայված է ուսանողական ամենաբանուկ խաչմերուկում և ուսանողությանն առաջարկում է միաժամանակ որակյալ ու մատչելի գրենական պարագաներ: «Ֆենիքս» գրախանութը ռուսական Феникс + ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ 

Ընթերցասեր հաճախորդներն այստեղ կարող են գտնել հայկական հրատարակչության գրեթե բոլոր գրքերը, որոնց ցանկը մենք պարբերաբար թարմացնում է՝ գրքերի հավաքածուն համալրելով ինչպես նոր, այնպես էլ արդեն դասական ու սիրված անուններով: «Ֆենիքս» գրախանութում իրենց հարցերի պատասխանները կարող են փնտրել նաև ամենատարբեր ոլորտի մասնագետները, քանի որ խանութն առաջարկում է մասնագիտական գրականության ընդարձակ հավաքածու: Եթե որոշել եք նոր լեզու սովորել կամ հարստացնել օտար լեզվի ձեր գիտելիքները, այստեղ կարող եք գտնել անհրաժեշտ ամենատարբեր ռեսուրսները՝ բառարաններից մինչև օտար լեզու սովորելու ժամանակակից ձեռնարկներ: Գրախանութը հոգ է տարել նաև դպրոցականների մասին՝ առանձին ընդարձակ սրահ հատկացնելով ռուսական և եվրոպական լավագույն արտադրողներից ձեռք բերված գրենական պիտույքների լայն տեսականին ներկայացնելու համար: Գրախանութը տրամադրում է նաև պատճենահանման, սկանավորման, տպագրության և մի շարք այլ հարակից ծառայություններ:

Բացման շնորհանդեսի հյուրերին սպասվում էր հաճելի հյուրասիրություն, երաժշտություն, հանդիպում հեղինակների հետ, ինչպես նաև «Գնիր գիրք-ստացիր գիրք» ակցիայի շրջանակներում, առաջին 150 գնորդները, ովքեր ձեռք էին բերում գրախանութից գիրք, ստանում էին նվեր՝ Հովհաննես Թումանյանի «Քառյակները» և Ջ.Ռոուլինգի «Գերբնական գազանները...» երկար սպասված գիրքը: 

Իսահակյան 18
(011) 32 33 27

Facebook/Ֆենիքսգրախանութ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

back-top